Էմոցիաներ` փաթեթավորված ամանորյա նվերների տեսքով
Տարեվերջին գործընկերների համար նվեր ստեղծելիս հիմնական խնդիրը իրական արժեք և երկարաժամկետ հիշողություն ստեղծելն է, բարի ու անկաշկանդ ժպիտ կորզելը։ Նվեր, որը ստանալիս նրանք կզգան այն ջերմությունը, ուշադրությունն ու մտածվածությունը, որով մեր թիմը քայլ առ քայլ ձևավորել է այն:
Այս մտահղացման արդյունքում մեր արդեն ավանդական դարձած Success Pack-ի մեջ որոշեցինք ավելացնել յուրահատուկ խորհրդանիշ՝ Քրիստոֆեր Նոլանի օսկարակիր «Inception» ֆիլմի տոտեմ-հոլը։ Այն այստեղ պարզապես դիզայնի տարր չէ, այլ խորքային խորհրդանիշ։ Ինչպես ֆիլմում` այստեղ ևս, Հոլը հիշեցնում է այն մասին, որ որքան էլ աճես, զարգանաս ու անցնես տարբեր «իրականությունների» միջով, կարևոր է չկորցնել իրականության զգացումը և միշտ կարողանալ վերադառնալ քո արժեքներին` հողին, արմատներին: Դա այն իրականության հետ կապն է, որը պահում է հավասարակշռությունը։
Մեր մյուս անակնկալը մեր գործընկերներին` սահմանափակ թողարկմամբ վինիլ երգերի հատուկ հավաքածուն էր, ամանորյա կախարդական մեղեդիներով։ Այստեղ հավաքված են ինչպես հայտնի, այնպես էլ հազվագյուտ երգեր՝ ընտրված հատուկ մի նպատակով․ ստեղծել ջերմ, խաղաղ ու տոնական տրամադրություն։
(Փլեյլիստը կարող եք լսել այստեղ)
Դա այն զգացողությունն էր, որը դրված էր յուրաքանչյուր մանրուքում։ Նվերը ստեղծելու ողջ գործընթացը մենք որոշեցինք ցույց տալ բաց և անմիջական՝ նկարահանելով ոչ պաշտոնական և շատ անկեղծ մթնոլորտում։ Ներկայացրինք ոչ միայն վերջնական արդյունքը, այլ նաև այն փոքր, բայց անգնահատելի պահերը, որոնք ապրեցինք նվերը մտածելիս ու ստեղծելիս։ Մթնոլորտը լեցուն էր անկեղծ մաղթանքներով, որտեղ յուրաքանչյուր ժպիտ կամ արտահայտություն ստանում էր իր կարևորությունը։ Հենց սրանք էին այն զգացողությունները, որոնք մենք ցանկանում էինք փոխանցել նվերը ստացողին, որպեսզի նա ոչ միայն տեսնի վերջնական արդյունքը, այլ նաև ապրի այն սիրո, ջերմության և հոգատարության պահը, որը մեր թիմն ապրեց ստեղծման ընթացքում։
Արդյունքը ոչ թե պարզապես նվեր է, այլ հիշողություն։ Աութենտիկ և գեղեցիկ մի իրականություն, որը մնում է ոչ միայն տոնական օրերին, այլ ուղեկցում է ամբողջ տարվա ընթացքում։ Պատմություն՝ ստեղծված մարդկային ջերմությունից։
Այլ հոդվածներ
Անդամակցություն AFME-ին
Հպարտ ենք տեղեկացնել, որ այս տարի Cube Invest-ը անդամակցել է Association for Financial Markets in Europe (AFME) կազմակերպությանը։ AFME-ն հանդիսանում է Եվրոպայի մեծածախ ֆինանսական շուկաների հիմնական ձայնը։ Այն տրամադրում է փորձագիտական լուծումներ կապիտալի շուկաների և կարգավորման լայն շրջանակի հարցերում՝ աջակցելով կայուն, մրցունակ և արդյունավետ շուկաների ձևավորմանը։
30.12.24
ArmSwissBank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողը
Մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ այսօրվանից Cube Invest-ը ArmSwissBank-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (հապավում` SWISBK) շուկա ստեղծողի կարգավիճակում է:
26.12.24