Cube Invest-ը FINTECH360 միջազգային համաժողովին
Ֆինանսատեխնոլոգիաների ոլորտը փոփոխվում է ավելի արագ, քան երբևէ։ Այսօր արդեն համաշխարհային առաջատար հարթակներում ներգրավված լինելը պարզապես ընտրություն չէ՝ դա ժամանակակից ֆինանսական էկոհամակարգում արդյունավետ գործելու կարևորագույն պայմանն է։
Cube Invest-ը, որպես ոլորտի նորարար առաջատար, ևս մեկ անգամ հաստատեց իր դիրքը՝ մասնակցելով FINTECH360 միջազգային համաժողովին։ Այն համատեղել էր տարբեր երկրների առաջատար փորձագետների, ներդրումային և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, ներդրողների ու ստարտափների՝ քննարկելու ֆինանսատեխնոլոգիաների վերջին միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները։
«Այսօր ֆինտեխ ոլորտի զարգացումը վճռորոշ դեր է խաղում ներդրումային ծառայությունների մատուցման գործընթացում։ Ֆինտեխ լուծումների կիրառումն արդեն դարձել է անբաժանելի տարբեր փուլերում՝ սկսած հաշվի օնլայն բացումից և հաճախորդի ինքնության նույնականացումից մինչև ներդրումային գործարքների իրականացում։ Իսկ բրոքերային ծառայություններից օգտվելն այսօր արդեն հնարավոր է ընդամենը բջջային հավելվածի միջոցով։ Այս տենդենցը շարունակելու են զարգանալ, և առաջիկա տարիներին մենք կտեսնենք ներդրումային ծառայությունների ոլորտի էլ ավելի թվայնացված և հասանելի դառնալը»
Միքայել Մարգարյան, Կուբ Ինվեսթ ընկերության գլխավոր տնօրեն
FINTECH360-ը ոչ միայն քննարկումների հարթակ է, այլև համագործակցության, համատեղ մտածողության ու ապագա ռազմավարությունների ձևավորման տարածք։ Այդ քննարկումների առանցքում լինելով՝ Cube Invest-ը խթանում է համատեղ լուծումների մշակումը՝ միտված հաճախորդակենտրոն, տեխնոլոգիապես զարգացած և պատասխանատու ներդրումային միջավայրի ստեղծմանը։
Մեր համոզմամբ՝ ապագան ձևավորվում է այսօր՝ առաջադեմ մտածողության, գիտելիքի, փորձի ու միջազգային համագործակցության շնորհիվ։ Cube Invest-ը շարունակելու է իր առաքելությունը՝ լինել ոչ միայն մասնակից, այլև՝ ձևավորող ուժ ֆինանսատեխնոլոգիական դինամիկ ոլորտում։
Այլ հոդվածներ
Մենք միացել ենք Mantashyants Global EXPO 2024-ին
Mantashyants Global EXPO 2024 -ը Հայաստանի գործարար միջավայրի համար նոր ու յուրահատուկ միջոցառում է, որը կազմակերպվում է առաջին անգամ Մանթաշյանց գործարարների միության կողմից: Այս բացառիկ ցուցահանդեսը նպատակ ունի տարբեր ոլորտների բիզնեսներին հնարավորություն տալ ներկայացնելու իրենց գործունեությունը, փոխանակվելու փորձով և ամրապնդելու կապերը միմյանց հետ:
12.09.24
ArmSwissBank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողը
Մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ այսօրվանից Cube Invest-ը ArmSwissBank-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (հապավում` SWISBK) շուկա ստեղծողի կարգավիճակում է:
26.12.24