Հուսալիություն

Մենք նորարար և առաջադեմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություն ենք` կայուն և հուսալի բոլորի համար:

Ազնվություն

Մենք ազնիվ ենք բոլորի հանդեպ:

Թափանցիկություն

Մենք բաց ենք և թափանցիկ հանրության առջև, միաժամանակ փակ՝ հաճախորդի առևտրային գաղտնիքի պահպանման հարցում:

Հեղինակություն

Մեր համբավը մեր ամենաթանկ և անփոխարինելի ակտիվն է:

Մեր տեսլականը

Մեր նպատակն է լինել նորարար և առաջադեմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություն՝ մշտապես հետևելով գլոբալ ֆինանսական միտումներին, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և մատուցելով հաճախորդամետ, բարձրարժեք լուծումներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին և ապահովել կայուն աճ ու զարգացում երկարաժամկետ հեռանկարում»:

Մեր առաքելությունը

Մեր նպատակն է լինել նորարար և առաջադեմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություն՝ մշտապես հետևելով գլոբալ ֆինանսական միտումներին, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և մատուցելով հաճախորդամետ, բարձրարժեք լուծումներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին և ապահովել կայուն աճ ու զարգացում երկարաժամկետ հեռանկարում:

Մեր պատմությունը

  • 2017 թվականի հունվարին հիմնադիր ժողովի որոշմամբ ստեղծվել է «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերությունը:
  • 2017 թվականի փետրվարին Ընկերությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, ստացել է թիվ 13 գրանցման վկայականը և ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0013 լիցենզիան:
  • 2022 թվականի մայիսից Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ:
  • 2022 թվականի մայիսից Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի դեպոզիտարիայի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի (ԿՇՀՀ) անդամ:
  • 2023 թվականից Ընկերությունը անդամակցում է «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային:
  • 2024 թվականից Ընկերությունը դարձել է Եվրոպայի ֆինանսական շուկաների ասոցիացիայի (AFME) անդամ:
  • 2024 թվականի դեկտեմբերին Ընկերությունը ստացել է ISO 27001:2022 սերտիֆիկատը՝ միջազգային հեղինակավոր Quay Audit UK Limited ընկերության կողմից, որը սահմանում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի (ISMS) պահանջները։
  • 2025 թվականի մարտին Ընկերությունն արձանագրել է վարկանիշային աճ ֆինանսական գնահատման ոլորտում՝ ստանալով B- վարկանիշ Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունից:
  • 2025 թվականին Ընկերությունը ստացել է ISO 27001:2022 սերտիֆիկատը՝ միջազգային հեղինակավոր Quay Audit UK Limited ընկերության կողմից:
  • 2025 թվականի հունիսին Ընկերությունը դարձել է Tabadul հարթակի անդամ։
Ձեռքբերումներ

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) առաջնորդվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ամենաբարձր չափանիշներով։

Ընկերությունը սահմանել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականություն (այսուհետ՝ Քաղաքականություն), որի հիմնական նպատակներն են.

  • Ընկերության՝ որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործիք օգտագործելու կանխարգելում:
  • Ընկերության և նրա հաճախորդների գործարար համբավը պաշտպանելու և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հնարավոր ռիսկերի նվազեցում:

Քաղաքականությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության 26.05.2008 թ. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետու անձանց նկատմամբ նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգ», այլ օրենքների ու իրավական ակտերի վրա:

Ընկերությունը նշանակել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի պատասխանատու, ով պատասխանատու է ՓԼ/ԱՖ-ի համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի մշակման և իրականացման համար: ՓԼ/ԱՖ-ի աշխատակիցն իրավունք ունի գործարքը կամ գործարար հարաբերությունները որակել որպես կասկածելի, դադարեցնել կամ մերժել գործարքը կամ գործարար հարաբերությունը, ինչպես նաև որոշում կայացնել ահաբեկչության մեջ ներառված անձանց գույքի սառեցման վերաբերյալ:

Քաղաքականությունը ներառում է.

  • Ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառում,

  • Հաճախորդների ռիսկայնության որոշում ըստ երկրների, աշխարհագրական տարածքների, ապրանքների, ծառայությունների, գործարքների,

  • Հաճախորդների ուսումնասիրություն,

  • Բարձր ռիսկային հաճախորդների հավելյալ ուսումնասիրություն,
  • Նույնականացման և պատշաճ ուսումնասիրության տվյալների պահպանում,

  • Գործարքների մոնիտորինգ
  • Կասկածելի գործարքների բացահայտում,

  • Պարտադիր և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկին,
  •  Աշխատակիցների ՓԼ/ԱՖ վերապատրաստում,

  • Կեղծ կամ մտացածին անուններով գործարքների մերժում,

  • Գործարքի մերժում, երբ հաճախորդը չի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը, երբ առկա է համընկնություն կամ հավանականություն հաճախորդի` ահաբեկիչների կամ սանկցիոն ցանկերում և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու մասին:

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։