«Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) կողմից արժանացել է «Excellence in Partnership» մրցանակին՝ ի գնահատանք արդյունավետ համագործակցության, կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների և ֆինանսական ոլորտի առաջխաղացման գործում ունեցած ներդրման։

Մրցանակը հանձնվել է մայիսի 29-ին կայացած AMX-ի 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ընթացքում, որը համախմբել էր կապիտալի շուկայի, ֆինանսական ոլորտի և միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներին։

Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Կուբ Ինվեսթ»-ի գործունեությունը գնահատվում է Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից։ 2024 թվականին ընկերությունը դարձել էր «Բորսայի լավագույն համագործակցող անդամ» անվանակարգի հաղթող՝ կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված ակտիվ գործունեության համար։

2022 թվականից «Կուբ Ինվեսթ»-ը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և շարունակաբար մասնակցում է շուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ նպաստելով ներդրումային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը և ներդրումային մշակույթի զարգացմանը Հայաստանում։

«Excellence in Partnership» մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է «Կուբ Ինվեսթ»-ի և AMX-ի միջև ձևավորված ամուր համագործակցությունը և հաստատում ընկերության հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը Հայաստանի կապիտալի շուկայի առաջընթացի և ներդրումային միջավայրի զարգացման գործում։

Այլ հոդվածներ

News Image

CUBE Invest x DigiTec | Absnews.am

Նորարար և առաջադեմ ֆինանսական ներդրումային ծառայություններ առաջարկող CUBE Invest-ը հոկտեմբերի 4-ին ,5-ին ու 6-ին մասնակցեց Digitec 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին, որտեղ մեզ անդրադարձ կատարեց Armenian Business News (Absnews.am) լրատվականը:

22.10.24

News Image

Էմոցիաներ` փաթեթավորված ամանորյա նվերների տեսքով

Ամանորյա կորպորատիվ նվեր, որը փաթեթավորում է էմոցիաները, արժեքներն ու հիշողությունները՝ վերածելով դրանք ջերմ ու երկարատև պատմության։

13.01.26

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։