Երևանի կենտրոնից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա, Ծիծեռնակաբերդի խճուղի 9/1 հասցեում, կառուցվում է Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնը՝ Dalan Technopark-ը։

Նախագիծը նպատակ ունի ստեղծել Հայաստանի համար բոլորովին նոր մակարդակի բիզնես միջավայր, որը համախմբում է արդյունավետ աշխատանքի, համագործակցության և զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Միջազգային չափանիշներ

Dalan Technopark-ի կառուցապատումն իրականացվում է միջազգային ամենաբարձր ստանդարտներով՝

LEED (LEED v4 for BD+C: Core and Shell) և BOMA (ANSI/BOMA Z65.1-2017) համակարգերի պահանջներին համապատասխան։

Այս մոտեցումը երաշխավորում է էներգաարդյունավետություն, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվություն և կառավարման բարձր արդյունավետություն։

Առաքելությունը և նպատակը

Dalan Technopark-ի գաղափարն է ստեղծել դինամիկ, կայուն և միմյանց ոգեշնչող բիզնես միջավայր, որը մեկ հարկի տակ կմիավորի Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առաջատար մասնագետներին։

Այստեղ ստեղծվում են միջազգային ստանդարտներին համարժեք պայմաններ՝ ոչ միայն տեղական, այլև համաշխարհային ընկերությունների ներգրավման համար։

Նախագիծը նախատեսված է ավելի քան 3000 աշխատակցի համար և կոչված է դառնալու տարածաշրջանի կարևորագույն բիզնես հանգույցներից մեկը։

Dalan Technopark-ը ոչ միայն աշխատավայր է, այլ ամբողջական էկոհամակարգ, որտեղ աշխատանքն ու հանգիստը ներդաշնակորեն զուգակցվում են։ Օրական այցելուների քանակը գնահատվում է շուրջ 5000 այցելու, ինչը տեխնոպարկը դարձնում է քաղաքի տնտեսական և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։

 


Գաղափարախոսությունը՝ միջավայր, տարածություն, թթվածին

Dalan Technopark-ի գաղափարախոսության առանցքում երեք հիմնարար արժեքներ են՝ միջավայր, տարածություն և թթվածին։ Դրանք միասին ձևավորում են աշխատանքային փորձառություն, որտեղ ստեղծագործական միտքը համադրվում է մարդու բարեկեցության և արդյունավետության հետ։

Միջավայր

Երբ համախոհ մարդիկ միավորվում են լավագույն աշխատանքային պայմաններ և հարմարավետ կառուցվածք ունեցող վայրում, ծնվում է միջավայր, որը խթանում է ստեղծագործական միտքը և բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը։

Տարածություն

Դալանում ստեղծում են ընդարձակ և հարմարավետ աշխատանքային տարածքներ՝ առողջության, շարժունության և արդյունավետ աշխատանքի համար։ Մեկ աշխատողի հաշվով նախատեսված է մոտ 15 քմ տարածք, ինչը գերազանցում է ոլորտային ստանդարտները։ 

Թթվածին

Տեխնոպարկի օդափոխության համակարգը ապահովում է թթվածնի օպտիմալ մակարդակ՝ խթանելով ուղեղի աշխատանքն ու արտադրողականությունը։ Համակարգը գործելու է Energy Recovery Ventilation (ERV) տեխնոլոգիայով՝ մշտապես ապահովելով թարմ օդի մուտք և նվազագույնի հասցնելով էներգիայի կորուստը։

 


Ճարտարապետական և ինժեներական բացառիկ լուծումներ

Dalan Technopark-ը ոչ միայն գաղափարով, այլև իր մասշտաբով է եզակի։

  • Հայաստանում ամենամեծ կառուցապատման մակերես ունեցող շինությունն է՝ ավելի քան 154.000 քմ։

  • Միակ նախագիծն է, որը միաժամանակ իրականացվում է BOMA և LEED պահանջների պահպանմամբ։

  • Յուրաքանչյուր աշխատակցին բաժին է ընկնելու 15 քմ աշխատանքային տարածք, ինչը աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի համար։

  • Հարկերից մի քանիսը կունենան 4500 քմ մակերես, նախատեսված մինչև 350 աշխատակցի համար՝ ապահովելով նույն ընկերության ամբողջական թիմային համախմբում։

  • Նախատեսվում է 34.300 քմ A դասի գրասենյակային տարածք, որը կապահովի մոտ 3000 աշխատատեղ՝ BOMA ստանդարտներին համապատասխան։


Կենսական ենթակառուցվածքներ և խելացի կառավարում

Dalan Technopark-ը համատեղելու է աշխատանքի և առօրյա կյանքի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Մարզահամալիր

  • Լողավազան և SPA կենտրոն

  • Ռեստորաններ և ֆուդ կորտ

  • Առևտրի գոտիներ

  • Հյուրանոցային համալիր

  • Ավտոկայանատեղիներ և այլ հարմարավետ ծառայություններ

Շենքի կառավարման ամբողջ համակարգը հիմնված է BMS տեխնոլոգիայի վրա՝ ապահովելով էներգաարդյունավետություն, հարմարավետություն և անվտանգության բարձր մակարդակ։

Ներառված են նաև խելացի կառավարման լուծումներ՝ կառուցվածքային մալուխային համակարգ, հրդեհի հայտնաբերման և ահազանգման, մուտքի վերահսկման, տեսահսկման, անվտանգության ազդանշանային, ձայնային հաղորդման և բժշկական կանչի համակարգեր։

 


Շինարարական առաջընթացը և իրականացնողները

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունվարին։

Այս պահին պատրաստ է հիմնակմախքի շուրջ 80%-ը, միացված են երկու հիմնական մասնաշենքերը, և ընթացքի մեջ են միասնական հարկերի կառուցման աշխատանքները։

Նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջին։

Կառուցապատման կառավարումն իրականացնում է 1SQ Estate Development ընկերությունը, իսկ վաճառքի բացառիկ իրավունքը պատկանում է REDInvestGroup-ին։

 


Dalan Technopark — ապագայի աշխատավայր

Dalan Technopark-ը ձևավորվում է որպես Հայաստանի բիզնես կյանքի նոր խորհրդանիշ՝ մի վայր, որտեղ աշխատանքը դառնում է հաճույք, միջավայրը՝ ոգեշնչող, իսկ ներդրումը՝ հեռանկարային և վստահելի։

Cube Invest-ը առաջարկում է «ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություն՝ ապահով և վերահսկվող ներդրումային միջավայրում։ Մեր փորձագետները կօգնեն ձեզ ընտրել ամենաօպտիմալ ներդրումային լուծումները՝ կայուն եկամուտ ապահովելու համար։

Այլ հոդվածներ

News Image

CUBE Invest x Mantashyants Global EXPO | B24.am

CUBE Invest-ը մասնակցեց Mantashyants Global Expo-ին՝ ձևավորելով ներդրումների ապագան:

22.10.24

News Image

Cube Invest և Virtuous Consulting Company ընկերությունները ստորագրել են համագործակցության հուշագիր

2025 թվականի հուլիսի 24-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի ֆինանսական և խորհրդատվական ոլորտների երկու առաջատար և հեղինակավոր կազմակերպությունների՝ Cube Invest-ի Virtuous Consulting Company-ի միջև։

24.07.25

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։