Դեկտեմբերի 25-ից Cube Invest-ը հանդիսանում է Team Telecom Armenia-ի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողը (market maker) երկրորդային շուկայում։

Այն իրենից ենթադրում է, որ Team Telecom Armenia-ի պարտատոմսերի առքուվաճառքի իրացվելիությունն ու մրցակցային գինը ապահովելու ենք մենք՝ ձեր ներդրումները առավել հարմար և ապահով դարձնելու նպատակով։

Շուկա ստեղծողը կամ market maker-ը ֆինանսական շուկայում գործող կազմակերպություն կամ անձ է, որը մշտապես պատրաստ է կատարել առքուվաճառքի գործարքներ՝ առաջարկելով պարտատոմսերի և այլ ֆինանսական գործիքների գնելու (բիդ) և վաճառքի (ասք) գներ։ Սա նշանակում է, որ շուկա ստեղծողը ապահովում է տվյալ գործիքների առքուվաճառքի շարունակականությունը՝ աջակցելով շուկայի իրացվելիությանը և կայունությանը։

Team Telecom Armenia-ն, հանդիսանալով հայկական առաջատար ընկերություն հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, մշտապես բարձրացնում է իր դիրքերը շուկայում՝ առաջարկելով նորարարական լուծումներ և ժամանակակից ծառայություններ:

Շնորհակալ ենք Armenia Stock Exchange-ին և մեր գործընկերներին վստահության համար։


Կուբ Ինվեսթ՝ Ձեր անհոգ ապագան։

 

Այլ հոդվածներ

News Image

Գինի, ծաղիկներ և անմոռանալի ներկայացում

Cube Invest ընկերության կողմից կազմակերպված ՀԱՏՈՒԿ երեկո

21.03.25

News Image

Cube Invest-ը FINTECH360 միջազգային համաժողովին

Cube Invest-ը, որպես ոլորտի նորարար առաջատար, ևս մեկ անգամ հաստատեց իր դիրքը՝ մասնակցելով FINTECH360 միջազգային համաժողովին։

30.04.25

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։