Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի կողմից տեղաբաշխված երեք գործընկեր կազմակերպությունների` «Դալան Տեխնոպարկ»-ի, «Ֆրի Սթայլ»-ի և «Ագրոտեխ»-ի պարտատոմսերը հաջողությամբ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)-ում:

Այս նշանակալի քայլը ոչ միայն բարձրացնում է կազմակերպությունների թափանցիկությունն ու վստահելիությունը, այլև ապահովում է նրանց պարտատոմսերի ազատ շրջանառությունը երկրորդային շուկայում՝ ներդրողներին առաջարկելով նոր հնարավորություններ։

«Կուբ Ինվեսթ»-ը հետևողականորեն իրականացնում է իր գործընկերների ֆինանսական զարգացման ուղին՝ ապահովելով նրանց համար ոչ միայն հաջող տեղաբաշխում, այլև տրամաբանական հաջորդ փուլը` բորսայական ցուցակումը։

Դալան Տեխնոպարկը Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնն է։ Նախագիծն առանձնանում է իր մասշտաբով և առաջատար ինժեներական լուծումներով: Դալան Տեխնոպարկի կառուցման նպատակն է՝ համախմբել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ՝ առաջարկելով աշխատանքային լավագույն պայմաններ:

  • Ունենալու է 34.300 քմ A դասի գրասենյակային տարածք
  • Ապահովելու է 3000 աշխատատեղ
  • Միավորելու է անհրաժեշտ ենթակառուցվածքները մեկ վայրում

Ցուցակման հիմնական տվյալներ

  • Ցուցակ՝ Bbond
  • Ընդհանուր ծավալ՝ 2,500,000,000 ՀՀ դրամ
  • Պարտատոմսերի քանակ՝ 25,000 հատ
  • Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
  • Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 13.50%
  • Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս
  • Հասցեական առևտուր և ռեպո գործարքներ

Ֆրի Սթայլը հիմնադրվել է 2019 թվականին և կարճ ժամանակում դարձել է Հայաստանում գործող առաջատար մանրածախ ընկերություններից մեկը։ Բրենդային խանութների տպավորիչ պորտֆելը ներառում է աշխարհին հայտնի անուններ՝ Levi’s, Puma, New Balance, Boggi Milano, Lee Wrangler, Jack & Jones, Cole Haan, Bestseller Group և այլն:

Ցուցակման հիմնական տվյալներ

  • Ցուցակ՝ Bbond
  • Ընդհանուր ծավալ՝ 1,500,000,000 ՀՀ դրամ
  • Պարտատոմսերի քանակ՝ 15,000 հատ
  • Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
  • Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 13%
  • Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս
  • Հասցեական առևտուր և ռեպո գործարքներ

«Ագրոտեխ» ՍՊԸ-ն գործում է ագրոարդյունաբերական ոլորտում՝ ապահովելով ջերմատներ, ֆերմերային տնտեսություններ և բուսաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներ բարձրորակ արտադրանքով, լուծումներով և մասնագիտական խորհրդատվությամբ։

Ցուցակման հիմնական տվյալներ

  • Ցուցակ՝ Bbond
  • Ընդհանուր ծավալ՝ 600,000,000 ՀՀ դրամ
  • Պարտատոմսերի քանակ՝ 6,000 հատ
  • Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
  • Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 13%
  • Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս
  • Հասցեական առևտուր և ռեպո գործարքներ

«Կուբ Ինվեսթ»-ը շարունակելու է նպաստել բիզնեսի և ներդրողների միջև արդյունավետ համագործակցության ձևավորմանը՝ աջակցելով կայուն և երկարաժամկետ զարգացման գործընթացներին։

Այլ հոդվածներ

News Image

CUBE Invest x DigiTec | Absnews.am

Նորարար և առաջադեմ ֆինանսական ներդրումային ծառայություններ առաջարկող CUBE Invest-ը հոկտեմբերի 4-ին ,5-ին ու 6-ին մասնակցեց Digitec 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին, որտեղ մեզ անդրադարձ կատարեց Armenian Business News (Absnews.am) լրատվականը:

22.10.24

News Image

Դու էլ ես «Առաքել». արվեստ, մարդկային արժեքներ և ջերմ հանդիպումներ

Կուբ Ինվեսթը գարնանային տոները նշեց յուրահատուկ միջոցառմամբ՝ «Առաքել» ներկայացմամբ, ջերմ հանդիպումներով և սոցիալական նախաձեռնությամբ՝ միավորելով գործընկերներին արժեքների շուրջ։

01.04.26

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։