Սանտա ռալլի․ մի՞ֆ, թե՞ իրական հնարավորություն ներդրողների համար

Հերշը հաշվել էր, որ 1969 թվականից սկսած՝ 45 տոնական սեզոններից 34-ի դեպքում շուկայի վրա իսկապես ազդեցություն էր ունեցել «Սանտա ռալլին», և ներդրողները այդ ժամանակահատվածում կարողացել են ունենալ ավելի բարձր եկամտաբերություն:


Այս երևույթի առաջացման վերաբերյալ կան մի շարք ենթադրություններ։

Ըստ մեկի, այն կապված է տոնական տրամադրության հետ, քանի որ հաճախ ամանորին ընդառաջ որոշ ընկերություններ բոնուսներ են վճարում աշխատակիցներին, և այն աշխատակիցներն, ովքեր զբաղվում են ներդրումներով, այդ գումարով ակտիվներ են ձեռք բերում:

Այլ վարկածների համաձայն՝ ռալլիի առաջացմանը նպաստում են ինստիտուցիոնալ ներդրողները, ովքեր գնում են շուկայի առաջատարների բաժնետոմսերը՝ ավելի գրավիչ հաշվետվություններ ստանալու համար կամ մարդիկ, ովքեր ցանկանում են գումար աշխատել «հունվարի էֆեկտի» վրա: Սովորաբար տարվա առաջին ամսին բաժնետոմսերը թանկանում են, և ներդրողները դա տեսնում են որպես փող աշխատելու հնարավորություն. հետևաբար նոյեմբերին և դեկտեմբերին, որոնք համարվում են ֆոնդայի շուկայի համար լավ ամիսներ, նրանք ձեռք են բերում արժեթղթեր ավելի էժան գնով, իսկ հետո վաճառում են դրանք ավելի թանկ:


Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ամանորյա ռալլին չունի հստակ և հիմնարար հիմքեր. եթե նախորդ տարիներին այն պարբերաբար տեղի է ունեցել, ապա երաշխիք չկա, որ այն այս տարի նույնպես կլինի։

Carson Investment-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ երբ S&P 500 ինդեքսը տարվա ընթացքում աճում է 10-20%-ով՝ մոտենալով սովորաբար ուժեղ համարվող չորրորդ եռամսյակին, կարելի է ակնկալել ավելի լավ արդյունքներ այդ ժամանակահատվածում: Միջին հաշվով, չորրորդ եռամսյակի աճը գերազանցում է 5%-ը, և ավելի քան 84% դեպքերում շուկան ցուցաբերում է դրական արդյունքներ: Այլ կերպ ասած՝ ուժեղ տարին սովորաբար ավարտվում է նույնքան ուժեղ:

Երբ բաժնետոմսերը նվազում են ավելի քան 1%-ով օգոստոսին և սեպտեմբերին, հոկտեմբերին շուկան սկսում է զգալիորեն վերականգնվել, ինչպես նաև նույնը դիտվում է չորրորդ եռամսյակում: Վերջին երեք դեպքերում, երբ սա տեղի է ունեցել, հոկտեմբերյան աճը կազմել է համապատասխանաբար 10.8%, 8.3% և 8.0%: Ինչ վերաբերում է չորրորդ եռամսյակին, այն աճել է 13 դեպքից 12-ում՝ միջինում գերազանցելով 7.0%-ը: Այլ կերպ ասած, երբ օգոստոս/սեպտեմբեր ամիսներին շուկան ցուցաբերում է ավելի թույլ նշաններ, տարվա վերջում ուժեղ ռալլին համարվում է նորմալ:

Այսքանն էին այն կարևոր տեղեկությունները, որոնք պետք էր իմանալ Սանտա ռալլիի մասին։

Իսկ ներերումներ կարող եք կատարել բացելով բրոքերային հաշիվ մեր Cube Broker հարթակում։ Մանրամասները ԱՅՍՏԵՂ։

Այնումանայնիվ Սանտա ռալլին երաշխավորված երևույթ չէ և տվյալ նյութը չի հանդիսանում ներդրումային խորհուրդ/առաջարկ։

 

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։