Ինչի՞ համար են բրոքերային հաշիվները
Ներդրումներով զբաղվելու համար անհրաժեշտ է բացել բրոքերային հաշիվ, քանի որ առանց դրա անհատները չեն կարող ինքնուրույն գնել կամ վաճառել բաժնետոմսեր։ Պատճառները շատ են, ստորև ներկայացնում ենք նրանցից 5-ը:
1. Մուտք դեպի շուկաներ
Բրոքերային ընկերությունները հնարավորություն են տալիս անհատներին մուտք գործել ֆոնդային բորսաներ և այլ ֆինանսական շուկաներ: Շուկայում գործարքները կատարվում են բրոքերների միջոցով, որոնք ունեն անհրաժեշտ լիցենզիաներ և տեխնոլոգիաներ։
2. Իրավական պահանջներ
Բաժնետոմսերի և այլ արժեթղթերի գործարքները կարգավորվում են ֆինանսական կարգավորող մարմինների կողմից: Բրոքերային ընկերությունները ունեն լիցենզիաներ և համապատասխանում են այս պահանջներին՝ ապահովելով գործարքների օրինականությունն ու անվտանգությունը:
3. Տեխնոլոգիական հնարավորություններ
Բրոքերային ընկերություններն ունեն հզոր հարթակներ և ծրագրային ապահովումներ՝ ինչպես մեր Cube Broker հարթակը, որոնք թույլ են տալիս իրականացնել արագ և արդյունավետ գործարքներ: Անհատները չունեն համապատասխան տեխնոլոգիաներ և ենթակառուցվածքներ այդ գործարքները իրականացնելու համար:
4. Մասնագիտական գիտելիքներ և խորհրդատվություն
Բրոքերային ընկերությունները տրամադրում են մասնագիտական խորհրդատվություն և վերլուծություններ, որոնք օգնում են ներդրողներին կայացնել կշռադատված որոշումներ: Անհատները հաճախ չունեն անհրաժեշտ գիտելիքներ և փորձ՝ անկախ ներդրում կատարելու համար:
5. Անվտանգություն և պաշտպանություն
Բրոքերային ընկերությունները տրամադրում են բարձր մակարդակի անվտանգության միջոցներ՝ պաշտպանելով իրենց հաճախորդների միջոցները և տվյալները: Այս մակարդակի անվտանգությունը անհատներին դժվար է ապահովել առանց բրոքերային ընկերությունների աջակցության:
Բրոքերային հաշիվ կարող եք բացել մեր Cube Broker հարթակում, որը ունի անհրաժեշտ ողջ գործիքակազմը։
Հաշվի բացման համար անհրաժեշտ է՝
1․ Անցնել cubeinvest.am/blank հղմամբ
2․ Լրացնել անձնական տվյալները (Անուն Ազգանուն, հեռախոսահամար, էլ․ հասցե)
3. Սպասել մեր մասնագետի զանգին, ով կզանգահարի Ձեզ և կօգնի բացել բրոքերային հաշիվ մեր՝ Cube Broker հարթակում։
#Cube_Invest` Ձեր անհոգ ապագան․․․