Մարտի 19-ին, ժամը 19:00-ից, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնը լցված էր անսպասելի աշխուժությամբ․ կարմիր գորգ, հյուրերի դիմավորում, բարձր տրամադրություն։ Cube Invest-ը կրկին անակնկալ էր պատրաստել իր կին գործընկերների համար, կազմակերպելով փակ միջոցառում՝ նվիրված գարնանային տոներին, որը անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում։

Սրահում եռուզեռ էր․ մեր բանկի և ֆինանսական կառույցի տարբեր գործընկերներ օգտվում էին նոր ծանոթությունների ու անկաշկանդ շփման հնարավորությունից, մինչդեռ «հին ընկերները» վերագտնում էին միմյանց։ Իսկ համեղ խմիչքն ու խորտիկները պարզապես ամբողջականացնում էին երեկոյի սկիզբը։ Զուգահեռ՝ նախասրահից լսվում էին դաշնամուրի կենդանի հնչյունները, որոնք երեկոն լցնում էին ներդաշնակությամբ և ջերմությամբ՝ էլ ավելի ընդգծելով գարնանային այս հանդիպման յուրահատկությունն ու հմայքը։

Սակայն սա դեռ ամենը չէր, «Art Փսիխոզ» ներկայացումը մեզ էր սպասում։ 20:00-ին սկսվեց ներկայացումը, որից առաջ Cube Invest ընկերության գործադիր տնօրեն Միքայել Մարգարյանը բոլոր ներկաներին մաղթեց լավ երեկո, հայտարարելով այն մասին, որ միջոցառումը այսքանով դեռ չի ավարտվում։

Ներկայացումը հիասքանչ էր։ Սիրված և ճանաչված դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Միկա Վաթինյանը և Արամ Կարախանյանը կրկին փայլեցին իրենց խաղով։ Հանդիսատեսը ստացավ արվեստը զգալու բացառիկ հնարավորությունը։ Ոտնկայս ծափերի ներքո մեր հանդիսատեսը նրանց ճանապարհեց ետնաբեմ։ 

 

Եկավ հաճելի անակնկալի պահը, որն էլ ավելի մեծ ոգևորություն առաջացրեց հյուրերի մոտ։
Բեմում հայտնվեց անուններով լի տարրան, և Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը, պատահականության սկզբունքով ընտրելով մեկ անուն, հայտարարեց հաղթողին։ Հյուրերից մեկը արժանացավ $1000 արժողությամբ ներդրումային պորտֆելի, ինչը երեկոն դարձրեց առավել հիշարժան և տպավորիչ։

Միջոցառումը ավարտվեց ևս մեկ անակնկալով։ Cube Invest-ը հոգ էր տարել, որ երեկոյի ջերմությունն ու տպավորությունները ուղեկցեին նրանց նույնիսկ միջոցառումից հետո։ Յուրաքանչյուր կին հեռացավ նրբաճաշակ ծաղկեփնջով՝ տանելով իր հետ գարնանային ջերմությունն ու ուշադրության հաճելի զգացումը։

Այդ օրը առանձնահատուկ գեղեցիկ էր․ քանի որ բոլոր կանայք հեռանում էին ծաղկեփնջով և անկեղծ ժպիտով։ 

Օրվա ամենագեղեցիկ կադրերը կարող եք դիտել Այստեղ:

Այլ հոդվածներ

News Image

Cube Invest X Mantashyants Entrepreneurs Union

Սիրով սպասում ենք բոլոր մասնակիցներին՝ միասին նշելու այս կարևոր իրադարձությունները։

24.01.25

News Image

Բորսայի լավագույն համագործակցող անդամ

Հոկտեմբերի 30-ին Cube Invest-ը մեծ պատիվ ունեցավ մասնակցելու AMX Awards 2024-ին, որն անցկացվեց Հայաստանի Ֆոնդային Բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի կողմից։ Այս միջոցառումը միավորեց Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատարներին, որտեղ և Cube Invest-ն արժանացավ «Բորսայի լավագույն համագործակցող անդամ» մրցանակին, որը մեր թիմային աշխատանքի և որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալու վառ ապացույցն է:

01.11.24

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։