«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» կոնֆերանսը միավորեց ներդրումային ոլորտի մասնագետներին, շուկայի մասնակիցներին և ոլորտով հետաքրքրված մարդկանց՝ ստեղծելով բաց քննարկումների, գաղափարների և փորձի փոխանակման հարթակ։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցած քննարկումներն ու բարձրաձայնված թեմաները լայն արձագանք գտան նաև հայկական լրատվական և մեդիա հարթակներում։

Շնորհակալ ենք մեր գործընկեր լրատվամիջոցներին՝ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026»-ը, դրա գաղափարներն ու ներդրումային շուկայի զարգացման շուրջ ձևավորված քննարկումներն իրենց լսարանին ներկայացնելու համար։

Ինչպես արդեն գիտեք, NEWS.am-ը «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026»-ի գլխավոր տեղեկատվական գործընկերն էր և միջոցառման շրջանակում պատրաստել էր գլխավոր ռեպորտաժ՝ ներկայացնելով համաժողովի կարևորագույն դրվագները՝ 5 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկումից մինչև Cube Invest նոր թվային հարթակի ներկայացում։

https://news.am/hy/video/1061108

Գլխավոր ռեպորտաժից բացի՝ NEWS.am-ը միջոցառման կարևոր դրվագները ներկայացրել է նաև կարճ տեսանյութերի և սոցիալական մեդիայի հրապարակումների միջոցով։

https://www.youtube.com/shorts/Q9mQqWs3uww

https://www.instagram.com/reel/DdKL6JEESvc/?stkn=enZqN2QyMjhhcGtt

NEWS.am-ն առանձին անդրադարձել է նաև հենց «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» համաժողովին՝ ներկայացնելով դրա նպատակը, մասնակիցներին և քննարկումների առանցքային ուղղությունները՝ տեխնոլոգիական փոփոխություններից ու արհեստական բանականությունից մինչև ներդրումային ռիսկերի գնահատում և երկարաժամկետ ռազմավարությունների ձևավորում։

https://tech.news.am/hy/news/7728

Մեկ այլ անդրադարձ նվիրված էր Cube Invest-ի զարգացման ճանապարհին և համաժողովի ընթացքում ներկայացված երկու կարևոր նորություններին՝ ընկերության սեփական՝ 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկմանը և Cube Invest թվային ներդրումային հարթակին։ Նյութում ներկայացված են նաև հավելվածի հնարավորությունները, ընկերության միջազգային ինտեգրումը և Cube Academy-ի միջոցով ֆինանսական գրագիտության զարգացման ուղղությունը։

https://tech.news.am/hy/news/7731

https://tech.news.am/hy/news/7729

Առանձին նյութով ներկայացվել է համաժողովի գլխավոր խոսնակի՝ ֆուտուրիստ և միջազգային փորձագետ Գերդ Լեոնհարդի ելույթը։ Նա խոսել է արհեստական բանականության, ապագայի և մարդկանց ու բիզնեսների՝ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտության մասին։

https://tech.news.am/hy/news/7733

NEWS.am-ի ևս մեկ անդրադարձ նվիրված էր JPMorgan-ի ներկայացուցիչ Մարտին Մարտինովի ելույթում բարձրաձայնված թեմաներին՝ կրիպտոարժույթներին, թվային ակտիվներին և ֆինանսական շուկայում դրանց դերի փոփոխությանը։

https://tech.news.am/hy/news/7732

 

ABNews-ը ևս անդրադարձել է «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026»-ին՝ ներկայացնելով համաժողովը որպես Հայաստանի ներդրումային շուկայի զարգացմանն ուղղված հարթակ։ Նյութում ներկայացվել են միջոցառման հիմնական թեմաները, շուրջ 500 մասնակիցների ներգրավվածությունը, Cube Invest-ի նոր՝ 5 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկումը և Cube Invest հավելվածի շնորհանդեսը։

https://abnews.am/post/cube-invest-fosters-the-development-of-armenias-investment-market

 

Tert.am-ը պատրաստել է տեսանյութ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային համաժողովի մասին՝ ներկայացնելով միջոցառման հիմնական գաղափարները և ներդրումային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը։

https://youtu.be/jZQGBaZcx8Y?si=v5piDCeCt4Pq7gij

https://tert.am/am/news/2026/09/11/kub-invest/4283506

 

Armbanks.am-ը նույնպես անդրադարձել է  «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026»-ին` ներկայացնելով երկու առանցքային նորությունները՝ սեփական պարտատոմսերի թողարկումը և նոր թվային հարթակի ներկայացումը։

https://armbanks.am/hy/2026/09/11/279451/

 

ABC Media-ի անդրադարձի առանցքում Cube Invest-ի պարտատոմսերի թողարկումն էր։ Տեսանյութում ներկայացվել է ընկերության կողմից 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկումը՝ որպես համաժողովի կարևոր հայտարարություններից մեկը։

https://youtu.be/DXKP5gbnAxQ?si=15oQwpeTjvXodGYL

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026»-ը տեղ գտավ նաև Armenia TV-ի «Ժամը» լրատվականում:

Հեռուստաընկերության լրատվական թողարկման շրջանակում ներկայացվեց համաժողովին նվիրված ռեպորտաժ՝ անդրադառնալով Cube Invest-ի նախաձեռնությամբ Երևանում Հայաստանի և միջազգային ներդրումային ու ֆինանսական ոլորտների առաջատար ներկայացուցիչների համախմբմանը։

Ռեպորտաժում ներկայացվեցին համաժողովի հիմնական թեմաները, մասնակիցներն ու ներդրումային ոլորտի զարգացման շուրջ հնչած կարևոր շեշտադրումները։

https://youtu.be/s5xZZhyLA4o?si=nTCnJ5Wh7_v80W57

 

Համաժողովը լուսաբանվել է նաև ATV-ի հեռուստաեթերում։ Լրատվական անդրադարձի շրջանակում ներկայացվել է «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» համաժողովը, դրա նպատակը և Cube Invest-ի նախաձեռնությամբ մեկ հարթակում համախմբված ներդրումային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը։

Հեռուստատեսային ռեպորտաժում անդրադարձ է կատարվել նաև համաժողովի ընթացքում քննարկված թեմաներին և Հայաստանի ներդրումային շուկայի զարգացման հնարավորություններին։

https://www.youtube.com/watch?v=RnTb9FqlCyk

 

Այլ հոդվածներ

News Image

AIM Congress 2025-ի մասնակցության ամփոփումը

Ապրիլի 7-9-ը ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող AIM Congress 2025-ին մասնակցեց «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի գլխավորությամբ։

15.04.25

News Image

Free Style․ Հայաստանի նորաձևության առաջատարը թողարկում է իր պարտատոմսերը

Free Style-ը, լինելով Հայաստանի նորաձևության առաջատարը, պաշտոնապես թողարկում է իր պարտատոմսերը։

19.12.25

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։