Cube Invest-ը բարձրացրել է դիրքերը. FitchRatings
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության վարկանիշային հեռանկարը «կայուն»-ից «դրական»՝ հաստատելով երկարաժամկետ դեֆոլտի վարկանիշը (IDR) «B-» և կարճաժամկետ «B» վարկանիշը։ Կարող եք տեսնել Այստեղ։
Վարկանիշները վկայում են հայկական ներդրումային ընկերությունների շարքում «Կուբ Ինվեսթ»-ի առաջատար դիրքի, բարձր ֆինանսական ցուցանիշների և իրացվելիության բավարար մակարդակի մասին:
Այս գնահատումն արտացոլում է ընկերության շահութաբերության շարունակական աճը, ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմները և պորտֆելի խելամիտ դիվերսիֆիկացումը:
«Կուբ Ինվեսթ»-ը շարունակում է ակտիվորեն նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ բարձրացնելով ներդրումային հոսքերը, խթանելով ֆինանսական մշակույթի ձևավորումը և ապահովելով կայուն, պատասխանատու ներդրումային միջավայր:
:
Այլ հոդվածներ
CUBE Invest x DigiTec | MediaHub.am
Նորարար ներդրումային ընկերություն Cube Invest-ը հոկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին մասնակցեց Digitec 2024 EXPO-ին:
24.10.24
Պատմական օր Wall Street-ում
Չորեքշաբթի օրը (06.11.2024) ԱՄՆ-ի բաժնետիրական շուկան արձանագրեց աննախադեպ աճ՝ ավելի քան $1.28 տրիլիոն, պատճառը ներդրողների դրական արձագանքն էր Դոնալդ Թրամփի 2024 թվականի նախագահական ընտրությունների հաղթանակի լուրերին:
14.11.24