2026 թվականի նոյեմբերի 4-ին «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) լայն արձագանք է ստացել հայկական լրատվամիջոցներում։ Ընկերությունը դարձել է AMX-ում սեփական պարտատոմսերը ցուցակած առաջին ներդրումային ընկերությունը։ Այս իրադարձությանն անդրադարձել են հեռուստաընկերություններ, լրատվական կայքեր և ֆինանսատնտեսական մասնագիտացված հարթակներ։

Ցուցակվել են 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր։ Դրանց երկրորդային շուկայում առևտրի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերի 9-ին։ Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների հրապարակումներն ու տեսանյութերը։

NEWS.am

NEWS.am-ը հոդվածով և տեսանյութով անդրադարձել է «Կուբ Ինվեսթ»-ի պարտատոմսերի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակման իրադարձությանը։ Լուսաբանման շրջանակում ներկայացվել են ընկերության՝ որպես պարտատոմսեր թողարկողի մուտքը ֆոնդային բորսա, ցուցակմանը նվիրված զանգի հնչեցման պաշտոնական արարողությունը, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի հիմնական պայմանները։ Նյութը հրապարակվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ անդրադարձը տարածվել է նաև NEWS.am-ի սոցիալական հարթակներում։

Հոդված - https://news.am/hy/video/1072609

Telegram - https://t.me/newsamarm/104133

Instagram - https://www.instagram.com/reel/DfUvZ2nNaNh/

YouTube - https://youtu.be/qKK5EQpnbN4

 

ABNews.am

ABNews-ը «Կուբ Ինվեսթ»-ի պարտատոմսերի ցուցակումը ներկայացրել է որպես Հայաստանի կապիտալի շուկայի նոր նախադեպ՝ ընդգծելով ընկերության անցումը պարտատոմսերի տեղաբաշխողի դերից նաև սեփական պարտատոմսերի թողարկողի կարգավիճակին։ Անդրադարձում ներկայացվել են թողարկման ծավալը, պայմանները և ներգրավվող միջոցների նախատեսվող ուղղությունները։ Նյութը տարածվել է նաև սոցիալական ցանցերում։

Հոդված - https://abnews.am/post/listing-of-cube-invest-bonds-a-new-market-precedent-from-underwriter-to-issuer

Facebook - https://www.facebook.com/share/v/1DdZZnTwkD/

Instagram - https://www.instagram.com/reel/DfUtG4itP6C/

LinkedIn - https://www.linkedin.com/posts/abn-media_կուբ-ինվեսթ-ի-պարտատոմսերի-ցուցակումը-activity-7523758060562014209-eZsS

 

Finport.am

Finport ֆինանսատնտեսական լրատվական գործակալությունն անդրադարձել է «Կուբ Ինվեսթ»-ի՝ Հայաստանի կապիտալի շուկայում առաջին անգամ որպես սեփական պարտատոմսերի թողարկող ներդրումային ընկերություն հանդես գալուն։ Հրապարակումը ներկայացնում է ցուցակման նշանակությունը ֆինանսական շուկայի համար։

Հոդված - https://finport.am/full_news.php?id=58053&lang=1 

 

Arminfo.info 

ArmInfo-ն լնույնպես անդրադարձել է «Կուբ Ինվեսթ»-ի պարտատոմսերի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակմանը։ Անդրադարձը ներկայացնում է այս իրադարձության նշանակությունը ընկերության զարգացման համատեքստում։

Հոդված - https://arminfo.info/full_news.php?id=105563&lang=1

 

ARKA.am

ARKA լրատվական գործակալությունը ևս անդրադարձել է «Կուբ Ինվեսթ»-ի պարտատոմսերի ցուցակմանը՝ շեշտադրելով, որ ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսեր ցուցակած առաջին ներդրումային ընկերությունն է։ Հրապարակումը ներառում է լուսանկարներ և տեսանյութ։

Հոդված - https://arka.am/am/news/business/kub-invest-e-dardzel-e-hayastani-fondayin-borsayum-partatomser-tsutsakatc-arajin-nerdrumayin-enkerutyune-foto-video/

 

ATV

ATV հեռուստաընկերությունն իր լրատվական թողարկման շրջանակում անդրադարձել է «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության պարտատոմսերի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակման իրադարձությանը։ 

ATV YouTube - https://youtu.be/4MUbw19i7hg

 

Armenia TV

Armenia TV-ն իր «Ժամը» լրատվական ծրագրի շրջանակում անդրադարձել է «Կուբ Ինվեսթ»-ի պարտատոմսերի ցուցակմանը Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ներկայացնելով ընկերության համար կարևոր այս իրադարձությունը հեռուստադիտողներին։

Armenia TV՝ «Ժամը» լրատվական - https://youtu.be/dEw3NQHltLA

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր լրատվամիջոցներին՝ իրադարձությունը լուսաբանելու և Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող նորությունները հանրությանը ներկայացնելու համար։

 

Այլ հոդվածներ

News Image

ID Bank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողը

Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ այսօրվանից Cube Invest-ը հանդիսանում է ID Bank-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողը (market maker):

16.01.25

News Image

Գինի, ծաղիկներ և անմոռանալի ներկայացում

Cube Invest ընկերության կողմից կազմակերպված ՀԱՏՈՒԿ երեկո

21.03.25

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։