Ապրիլի 7-9-ը ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող AIM Congress 2025-ին մասնակցեց «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի գլխավորությամբ։

Միջոցառումը, ինչպես գիտենք, համարվում է գլոբալ ներդրումային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների կառավարությունների, բիզնես աշխարհի և ֆինանսական հատվածի առաջնորդներին՝ նպատակ ունենալով խթանել ներդրումային հոսքերը և ձևավորել նոր գլոբալ համագործակցություններ։

Կոնգրեսի ընթացքում Միքայել Մարգարյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, որոնցից առանձնահատուկ նշանակություն ունի Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) և Tabadul Hub-ի հետ անցկացված բանակցությունները։ 

Tabadul Hub-ը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործող առաջատար նախաձեռնություններից է, որն իր շուրջ է համախմբում տարածաշրջանի մի շարք ֆոնդային բորսաներ, այդ թվում՝ Օմանի, Բահրեյնի և Աբու Դաբիի բորսաները։ Այն նպաստում է տարածաշրջանային կապիտալ շուկաների ինտեգրմանը և ներդրողների համար բացում է լայն հնարավորություններ։

«Կուբ Ինվեսթ» ընկերության մասնակցությունը AIM Congress 2025-ին կարևոր քայլ էր միջազգային ներդրումային հարաբերությունների ամրապնդման և նոր գործընկերությունների ձևավորման ուղղությամբ։

Միջոցառման շրջանակում ունեցանք մի շարք ռազմավարական պայմանավորվածություններ, որոնց մանրամասներին կանդրադառնանք շուտով։

Այլ հոդվածներ

News Image

«Կուբ Ինվեսթ»-ը AMX-ի կողմից արժանացել է «Excellence in Partnership» մրցանակին

«Cube Invest»-ը AMX-ի կողմից արժանացել է «Excellence in Partnership» մրցանակին՝ կապիտալի շուկայի զարգացման մեջ ունեցած ներդրման համար։

29.05.26

News Image

CUBE Invest x Mantashyants Global EXPO | B24.am

CUBE Invest-ը մասնակցեց Mantashyants Global Expo-ին՝ ձևավորելով ներդրումների ապագան:

22.10.24

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։