Դու էլ ես «Առաքել». արվեստ, մարդկային արժեքներ և ջերմ հանդիպումներ
Համաձայն արդեն ձևավորված ավանդույթի` Կուբ Ինվեսթը այս տարի ևս նշեց գարնանային տոները յուրահատուկ միջոցառմամբ և անակնկալներով:
Այս անգամ ամեն ինչ սկսվեց բեմից։
«Առաքել» ներկայացում
Երեկոյի մեկնարկը տրվեց Հրանտ Թոխատյանի և Սամվել Թոփալյանի մասնակցությամբ «Առաքել» ներկայացմամբ, որը առաջին իսկ րոպեներից հանդիսատեսին տեղափոխեց այլ իրականություն՝ դուրս բերելով նրանց առօրյա շտապողականությունից։ Ներկայացումը պատմում էր այն մասին, որ կյանքի ամենաբարդ իրավիճակներում միշտ հայտնվում է մեկը, ով մեզ վերադարձնում է ճիշտ ճանապարհին՝ դառնալով ուղղություն, հենարան և հույս։
Այս գաղափարով էլ ձևավորվեց մեր երեկոն՝ մարդկանց միավորելու, ջերմություն փոխանցելու, իրական և արժեքավոր կապեր ստեղծելու շուրջ։
Մենք կրկին մեկ հարկի տակ հավաքեցինք բանկային ոլորտի աշխատակիցներին և մեր գործընկերներին՝ ստեղծելով միջավայր, որտեղ հնարավոր էր ազատ շփվել, կիսվել մտքերով և պարզապես վայելել պահը։ Թեթև հյուրասիրությունն ու ընտրված խմիչքը լրացնում էին երեկոյի մթնոլորտը՝ դարձնելով այն ավելի անկաշկանդ ու հաճելի։ Երաժշտական տրամադրությունն ապահովում էր DJ-ը` live set-ով, պահը դարձնելով կենդանի ու հիշվող։
Երեկոյի ընթացքում հնչեցին նաև ջերմ խոսքեր՝ «Կուբ Ինվեսթ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի և ադմինիստրատիվ տնօրեն Կարինե Քոչարյանի կողմից, ովքեր էլ ավելի ընդգծեցին երեկոյի գաղափարը՝ մարդկանց միավորող արժեքների շուրջ։
Եվ, իհարկե, երեկոն չէր կարող անցնել առանց անակնկալի։
Սոցիալական նախաձեռնություն
Հյուրերին սպասվում էր յուրահատուկ նվերներ՝ պատրաստված «Սաղմոս Կերամիկա» սոցիալական ձեռնարկատիրության երեխաների կողմից։ Դրանք պարզապես նվերներ չէին։ Դրանք կրում էին ձեռքի աշխատանք, հոգատարություն և պատմություն։ Յուրաքանչյուր նվեր իր մեջ ուներ մի փոքրիկ երազանք` ստեղծված այն երեխաների կողմից, ովքեր իրենց աշխատանքով փոխանցել էին անկեղծություն ու ջերմություն։
Նախաձեռնության մասին պատրաստած փոքրիկ ֆիլմը կարող եք դիտել ստորև.
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամենակարևոր ներդրումը մարդն է, կապը և ուշադրությունը միմյանց հանդեպ։
Կհանդիպենք մյուս տարի:
Այլ հոդվածներ
ID Bank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողը
Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ այսօրվանից Cube Invest-ը հանդիսանում է ID Bank-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողը (market maker):
16.01.25
Էմոցիաներ` փաթեթավորված ամանորյա նվերների տեսքով
Ամանորյա կորպորատիվ նվեր, որը փաթեթավորում է էմոցիաները, արժեքներն ու հիշողությունները՝ վերածելով դրանք ջերմ ու երկարատև պատմության։
13.01.26