Բորսայի լավագույն համագործակցող անդամ
Կուբ Ինվեսթ ՓԲԸ-ն շահեց Բորսայի Լավագույն Համագործակցող Անդամի մրցանակը AMX Awards 2024-ում Հոկտեմբերի 30-ին Cube Invest-ը մեծ պատիվ ունեցավ մասնակցելու AMX Awards 2024-ին, որն անցկացվեց Հայաստանի Ֆոնդային Բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի կողմից։
Այս միջոցառումը միավորեց Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատարներին, որտեղ և Cube Invest-ն արժանացավ «Բորսայի լավագույն համագործակցող անդամ» մրցանակին, որը մեր թիմային աշխատանքի և որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալու վառ ապացույցն է։
2023 թվականին Հայաստանի կապիտալի շուկան զգալի զարգացում արձանագրեց՝ հիմնականում շուկայի հիմնական դերակատարների համագործակցությունների շնորհիվ։ Cube Invest-ին՝ «Բորսայի լավագույն համագործակցող անդամ» մրցանակի շնորհումը արտացոլում է ոչ միայն իր ակտիվ մասնակցությունը շուկայում, այլև արժեքավոր համագործակցություններ խթանելու իր նվիրումը:
Այս ջանքերը մեծ դեր են խաղում Հայաստանի կապիտալի շուկան ավելի գրավիչ դարձնելու նպատակով՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների համար։ Cube Invest-ը հպարտ է իր դերով՝ նպաստելու Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և երախտապարտ է այս բարձր ճանաչման համար: Նայելով առաջ՝ Cube Invest-ը շարունակելու է խթանել վստահություն, նորարարություն և կայուն առաջընթաց՝ աջակցելով Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացմանը։
Մանրամասները amx.am-ի հոդվածում։
Այլ հոդվածներ
Էմոցիաներ` փաթեթավորված ամանորյա նվերների տեսքով
Ամանորյա կորպորատիվ նվեր, որը փաթեթավորում է էմոցիաները, արժեքներն ու հիշողությունները՝ վերածելով դրանք ջերմ ու երկարատև պատմության։
13.01.26
CUBE Invest x Mantashyants Global EXPO | News.am
Cube Invest-ի մասնակցությունը Mantashyants Global EXPO-ին, որպես առաջատար և նորարար ներդրումային ընկերություն:
22.10.24