Թողարկման պայմաններ
«ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ պարտատոմսերի հրապարակային առաջարկ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. հոկտեմբերի 08-ի Թիվ N 1/367 Ա որոշմամբ գրանցվել է «ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:
- «ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:(դրամային պարտատոմսեր)
- «ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի ապրիլի 10-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում: (դոլարային պարտատոմսեր)
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 (դրամային) / 1660030016404501 (դոլարային) հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների թղթային տարբերակները կարող եք ստանալ այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:
Պարտատոմսերի էական պայմանները
|
ԴԱՍԸ |
Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեկտրոնային |
|
ԱՄՏԾ |
AMDLNTB21ER0 |
AMDLNTB22ER8 |
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ |
100,000 ՀՀ դրամ |
100 ԱՄՆ դոլար |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
|
ՔԱՆԱԿԸ |
25,000 |
100,000 |
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ |
36 ամիս |
36 ամիս |
|
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ |
10/11/2025 |
10/11/2025 |
|
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ |
10/11/2028 |
10/11/2028 |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ |
13․50% |
8.75% |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
6 ամիս պարբերականությամբ |
6 ամիս պարբերականությամբ |
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ |
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ |
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ |