Ներդրումային ռիսկերի նվազեցման 3 ռազմավարություն

Ներդրումային պորտֆելի ռիսկերի կառավարման մեթոդներից է պորտֆելի դիվերսիֆիկացիան: 
Դիվերսիֆիկացումը կարող է իրականացվել տարբեր ձևերով՝
1. Ներդրումների բաշխում բաժնետոմսերի, պարտատոմսերի, անշարժ գույքի, ապրանքների և այլնի միջև:
2. Ներդրումներ տարբեր շրջաններում և երկրներում:
3.Միջոցների բաշխում ըստ տնտեսության տարբեր ճյուղերի, ինչպիսիք են տեխնոլոգիան, առողջապահությունը, ֆինանսները և այլն:
4. Ներդրումներ կատարել խոշոր, միջին և փոքր ընկերություններում:  
5. Տարբեր ֆինանսական գործիքների օգտագործումը, ինչպիսիք են ֆոնդերը, ETF-ները, ածանցյալ գործիքները և այլն:

Ստորև դիվերսիֆիկացիայի ռազմավարության 3 օրինակ՝

Ռազմավարություն 1
Պորտֆելում ունենալ 60% բաժնետոմսեր, 40% պարտատոմսեր:

Պորտֆելում ունենալով 60% բաժնետոմսեր, ապահովում ենք պորտֆելի եկամտաբերությունը,
իսկ 40% պարտատոմսերով՝ նվազեցնում ռիսկերը:

Ռազմավարություն 2
«Dollar Cost Averaging» ռազմավարությունը:
Նպատակն է նվազեցնել մեկ բաժնետոմսի ձեռքբերման միջին արժեքը։
 Ըստ այս ռազմավարության՝ ներդրողը պետք է ընտրի ինչ-որ բաժնետոմս և որոշակի պարբերականությամբ՝ ֆիքսված գումարով գնի այդ բաժնետոմսից՝ անկախ բաժնետոմսի արժեքից։
Արդյունքում, որոշակի ժամանակահատվածի կտրվածքով,1 բաժնետոմսի  միջինացված արժեքը կնվազի:

Ռազմավարություն 3
Modern Portfolio Theory-ն (MPT)՝ թարգմանաբար նշանակում է «պորտֆելի ժամանակակից մեթոդ»
 
Այս ռազմավարության նպատակն է ստեղծել հավասարակշռված Պորտֆել, որն առավելագույնի է հասցնում եկամտաբերությունը ռիսկի նվազագույն մակարդակում: Այս մեթոդը  ձգտում է դիվերսիֆիկացնել ակտիվները՝  մեղմացնելով արտաքին գործոնների ազդեցությունը անհատական ներդրումների վրա: Ներդրողները իրենց միջոցները ուղղում են տարբեր ակտիվների և ոլորտների վրա՝ նվազեցնելով զգալի կորուստների հավանականությունը:

Իսկ ներդրումներ կարող եք կատարել մեր ՆՈՐ բազմաֆունկցիոնալ Cube Broker հարթակում, որն առաջարկում է հարուստ և ժամանակակից գործիքակազմ՝ Ձեր ֆինանսները գրագետ և անվտանգ կառավարելու համար:

Հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է՝
1․ Անցնել cubeinvest.am/blank հղմամբ
2․ Լրացնել անձնական տվյալները (Անուն Ազգանուն, հեռախոսահամար, էլ․ հասցե)
3. Սպասել մեր մասնագետի զանգին, ով կզանգահարի Ձեզ հաշվի բացման համար

#Cube_Invest` Ձեր անհոգ ապագան․․․

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։