Ուրարտու Ուրարտու

«ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին, Հայաստանում ներկայանում է ՈՒՐԱՐՏՈՒ խանութների ցանցով:

Հանդիսանում է մանրածախ վաճառքի Drogerie ֆորմատի հայաստանյան առաջատարը: 
Վերջին 10 տարիների ընթացքում ընկերությունը դարձել է FMCG շուկայի Non Food կատեգորիայի լիդեր ընկերություն:
Ուրարտու խանութների ցանցը առաջարկում է իր հաճախորդներին տեխնիկայի, տնտեսական ապրանքների, հուշանվերների և խաղալիքների, գրենական և գրասենյակային պարագաների, սպասքի և խոհանոցային պարագաների, կոսմետիկ և հիգենիկ միջոցների, հագուստի և կոշիկների, գալանտերիայի և այլ կենցաղային ապրանքների լայն տեսականի:

Թողարկման պայմաններ

«ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր՝ AMVAGAB21ER9

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. սեպտեմբերի 03-ի Թիվ N 1/315 Ա որոշմամբ գրանցվել է «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 17-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով բացված 11800084422505 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների թղթային տարբերակները հասանելի է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

ՀՀ դրամ

ՔԱՆԱԿԸ

15,000

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

36 ամիս

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

17/10/2025

ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

17/10/2028

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

1250%

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

 

Փաստաթղթեր

ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններ 

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (իրավաբանական անձ)

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցների համար)

Ներբեռնել

Մեկ պարտատոմսի գինը

Ներբեռնել

Ազդագիր

Ներբեռնել

Ազդագրի լրացում

Ներբեռնել

«ՈՍԿԵ ԱԳԱ»

Cube Invest-ը առաջարկում է «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություն՝ ապահով և վերահսկվող ներդրումային միջավայրում։ Մեր փորձագետները կօգնեն ձեզ ընտրել ամենաօպտիմալ ներդրումային լուծումները՝ կայուն եկամուտ ապահովելու համար։

Ձեռք բերել

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։