ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ

«ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին և հանդիսանում է Հայաստանում հատուկ տեխնիկայի KOMATSU, MANITOU և DYNAPAC ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը։ Ընկերությունը զբաղվում է հատուկ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով, վարձակալությամբ, ինչպես նաև երաշխիքային և հետերաշխիքային տեխնիկական սպասարկմամբ։ Ընկերությունն ունի տեխնիկական սպասարկման կենտրոն, պահեստամասերի պահեստներ և սպասարկման մասնաճյուղեր Սյունիքի մարզում, իսկ Հայաստանում սպասարկում է KOMATSU ապրանքանիշի ավելի քան 500 միավոր տեխնիկա։

Թողարկման պայմաններ

«ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հուլիսի 15-ի Թիվ N 1/305Ա որոշմամբ գրանցվել է «ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2026 թվականի hոկտեմբերի 19-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների թղթային տարբերակները կարող եք ստանալ այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ

 Անվանական արժեկտրոնային

ԱՄՏԾ

 AMIKOMB21ER4

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 100,000 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

 1,100,000,000 ՀՀ դրամ

ՔԱՆԱԿԸ

 11,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

 36 ամիս

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

 17/08/2026

ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

 17/08/2029

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

 12.50%

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

 «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

 

Փաստաթղթեր

ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններ

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (իրավաբանական անձ)(ՀՀ դրամով)

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցների համար)(ՀՀ դրամով)

Ներբեռնել

Մեկ պարտատոմսի գինը (ՀՀ դրամով)

Ներբեռնել

Ազդագիր

Ներբեռնել

ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ

Cube Invest-ը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ ընկերության պարտատոմսեր՝ ապահով և թափանցիկ ներդրումային միջավայրում։ Մեր փորձագետները կուղղորդեն ձեզ լավագույն ներդրումային լուծումների ընտրության հարցում՝ ապահովելով երկարաժամկետ կայուն եկամուտ։

Ձեռք բերել

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։