ՖՐԻ ՍԹԱՅԼ ՖՐԻ ՍԹԱՅԼ

Հիմնադրված լինելով 2019 թվականին՝ Free Style-ը կարճ ժամանակում դարձել է առաջատար մանրածախ ընկերություններից մեկը՝ ներկայացնելով համաշխարհային նշանակության բրենդների տպավորիչ պորտֆել՝ ներառյալ Levi’s, Puma, New Balance, Boggi Milano, Lee Wrangler, Jack & Jones, Cole Haan, Bestseller Group-ի ամբողջ բրենդային շարքը և բազմաթիվ այլ անվանումներ։

 

Թողարկման պայմաններ

«ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. դեկտեմբերի 10-ի Թիվ N 1/465 Ա որոշմամբ գրանցվել է «ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների թղթային տարբերակները կարող եք ստանալ այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ

 Անվանական արժեկտրոնային

ԱՄՏԾ

 AMFSTLB21ER4

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 100,000 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

 1,500,000,000 ՀՀ դրամ

ՔԱՆԱԿԸ

 15,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

 36 ամիս

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

 24/12/2025

ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

 24/12/2028

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

 1300%

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

 «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

 

Փաստաթղթեր

ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններ 

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (իրավաբանական անձ)(ՀՀ դրամով)

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցների համար)(ՀՀ դրամով)

Ներբեռնել

Մեկ պարտատոմսի գինը (ՀՀ դրամով)

Ներբեռնել

Ազդագիր

Ներբեռնել

«ՖՐԻ ՍԹԱՅԼ »

Cube Invest-ը առաջարկում է «ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություն՝ ապահով և վերահսկվող ներդրումային միջավայրում։ Մեր փորձագետները կօգնեն ձեզ ընտրել ամենաօպտիմալ ներդրումային լուծումները՝ կայուն եկամուտ ապահովելու համար։

Ձեռք բերել

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։