Ինչպե՞ս կառուցել հաջող ներդրումային պորտֆել 7 քայլով

Հաջող ներդրումային պորտֆելի կառուցումը պահանջում է Ձեր ֆինանսական նպատակների, ռիսկերի հանդուրժողականության և ներդրումային ոճին համահունչ ռազմավարությունների հստակ պատկերացում: Անկախ նրանից՝ Դուք սկսնակ, թե փորձառու ներդրող եք, կառուցվածքային գործընթացին հետևելը կարող է ամեն ինչ փոխել:

Եկե՛ք հասկանանք՝ որոնք են հաջող ներդրումային պորտֆել կառուցելու 7 քայլերը

Քայլ 1 - Ինչպիսի՞ ներդրող եք Դուք:
Առանձնացնում են ներդրողների  2 հիմնական տեսակ՝ ներդրումներն ինքնուրույն կառավարող և խորհրդատուի հետ համագործակցող ներդրողներ: Խորհրդատուի հետ աշխատելիս ներդրողը ստանում է մասնագիտական ​​ուղղորդում, որը համապատասխանում են իր ռիսկի հանդուրժողականությանը: Ի տարբերություն նախորդի, ինքնակառավարվող ներդրումները թույլ են տալիս անձնական վերահսկողություն և ճկունություն, չնայած այն պահանջում է պորտֆելի ինքնուրույն, անընդհատ և ակտիվորեն կառավարում:

Քայլ 2 - Բացահայտե՛ք Ձեր ներդրումային ոճը և կազմե՛ք պլան:
Ձեր նախընտրած ներդրումային մոտեցումը որոշելուց հետո՝ անկախ նրանից՝ Դուք ցանկանում եք կառավարել ձեր ներդրումները ինքներդ, խորհրդատուի հետ, թե երկուսի համակցությամբ, կարևոր է ընտրել ներդրումային ոճ և մշակել պլան, որը համապատասխանում է Ձեր ժամանակացույցին, ռիսկի հանդուրժողականությանը և ֆինանսական նպատակներին:

Ներդրումային նպատակի սահմանում:
Ներդրումային նպատակները ձևավորում  են ժամանակացույցը և ռազմավարությունը: Օրինակ, 30 տարեկան տղամարդն, ով նպատակ ունի խնայել 10 տարվա ընթացքում իր երեխաների արտասահմանյան կրթության համար, կունենա այլ մոտեցում, քան 50 տարեկան տղամարդն, ով կենտրոնացած է առաջիկա 15 տարում վաղաժամկետ թոշակի անցնելու համար գումար կուտակելու վրա: 

Որքա՞ն է Ձեր ներդրումային բյուջեն:
Մինչ ներդրումներ կատարելը կարևոր է հաշվի առնել, թե որքան գումար եք պատրաստ ներդնել: Ներդրման չափը կազդի Ձեր ընտրությունների վրա՝ սկսած ակտիվների տեսակներից, որոնք կարող եք ձեռք բերել, մինչև այլ պարտադիր վճարներ: Թեև ներդրումները սկսելու համար հստակ նվազագույն գումար սահմանված չէ, որոշ ներդրումային ակտիվներ կարող են պահանջել որոշակի մեկնարկային գումար: Անկախ նրանից՝ սկսում եք փոքր գումարով, թե ներդնում եք ավելի մեծ գումար, կարևոր է իրատես լինել և ներդրումներն իրականացնել Ձեր ֆինանսական պլաններին համապատասխան:

Որո՞նք են Ձեր ռիսկի հանդուրժողականության սահմանները:
Ներդրումային որոշումներ կայացնելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ Ձեր ռիսկի հանդուրժողականությունը: Կարևոր է հարցնել ինքներդ Ձեզ ոչ միայն այն, թե որքան ռիսկ եք պատրաստ վերցնել, այլև՝ արդյոք ֆինանսապես պատրաստ եք դիմակայել հնարավոր կորուստներին: Ռիսկի հանդուրժողականությունը և ռիսկի ախորժակը հաճախ տարբերվում են․ եթե նույնիսկ պատրաստ եք ռիսկի դիմել, պետք է նաև իրատես լինել և հաշվի առնել՝ կարողանո՞ւմ եք կառավարել հնարավոր հետևանքները, եթե ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես պլանավորել եք: Կան տարբեր ներդրումային ռազմավարություններ, որոնք կարող եք ուսումնասիրել, այդ թվում՝ «գնել և պահել», «գնել ինդեքսային ֆոնդեր», «եկամտային ներդրումներ», «դոլարային միջին արժեքի հաշվարկ» և այլն:

Քայլ 3 - Ընտրե՛ք բրոքերային հարթակ:
Բրոքերային հարթակ ընտրելիս կարևոր է հաշվի առնել հուսալիությունը, միջնորդավճարները, մատչելի գործիքներն ու հնարավորությունները, ինչպես նաև հաճախորդների սպասարկման որակը: Ընտրեք այնպիսի հարթակ, որը համահունչ է Ձեր նպատակներին և առաջարկում է անհրաժեշտ գործիքներ ու ռեսուրսներ հաջող ներդրումներ կատարելու համար:

Օրինակ, Cube Invest-ը առաջարկում է հուսալի, նորարարական և թափանցիկ հարթակ, որը նախատեսված է ներդրումային գործընթացը հարմարավետ և ֆինանսապես շահավետ դարձնելու համար՝ անկախ նրանից՝ Դուք փորձառու ներդրող եք, թե նոր սկսնակ:

Քայլ 4 - Բացե՛ք ներդրումային հաշիվ:
Հաջորդ քայլը ներդրումային հաշիվ բացելն է։ Այս գործընթացը ավելի պարզ և արագ դարձնելու համար և որպես հարթակի հետ ծանոթանալու հնարավորություն՝ մենք Ձեզ ենք տրամադրում demo հաշիվ, որտեղ կարող եք փորձել ներդրումներ կատարել վիրտուալ գումարով։ Սա Ձեզ հնարավորություն է տալիս ծանոթանալ հարթակի գործառույթներին և վստահություն ձեռք բերել ներդրումային ռազմավարության մեջ՝ առանց իրական միջոցներ ներդնելու։ Երբ պատրաստ լինեք, Cube Invest-ը կաջակցի Ձեզ անցում կատարել իրական ներդրումային հաշվի՝ առաջարկելով լայնածավալ ներդրումային հնարավորություններ։

Քայլ 5 - Կառուցե՛ք դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել:

Դիվերսիֆիկացված պորտֆել կառուցելու հիմնական տարրը տարբեր ոլորտների բաժնետոմսերի լայն շրջանակի ներառումն է։ Սա կարող է ներառել տեխնոլոգիաներ, էներգետիկա, առողջապահություն և այլ ոլորտներ։ Չնայած բոլոր ոլորտներում ներդրումներ կատարելը պարտադիր չէ, կարևոր է ունենալ բարձր որակի ընկերությունների բազմազան ընտրանի։ Բացի այդ, արժե ներառել տարբեր տեսակի բաժնետոմսեր՝ խոշոր, փոքր կապիտալիզացիայով, դիվիդենտային և այլն։

Բացի բաժնետոմսերից, կարևոր է նաև պորտֆելում ներառել չկապակցված ներդրումներ՝ ակտիվներ, որոնց արդյունքը հաճախ չի հետևում բաժնետոմսերի շուկայի օրական տատանումներին։ Օրինակ՝ պարտատոմսեր, վկայագրեր, ոսկի, անշարժ գույք։

«Մի դրեք բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ» ասացվածքը հիշեցնում է, թե որքան կարևոր է ռիսկի բաշխումը տարբեր ակտիվների միջև։

Քայլ 6 - Օգտագործե՛ք ճիշտ գործիքները՝ ներդրումային որոշումներ կայացնելու համար:
Ներդրումային գործիքները կարևոր ռեսուրսներ են, որոնք օգնում են ներդրողներին կայացնել հավասարակշռված ներդրումային որոշումներ և հեշտությամբ ․․․ ֆինանսական շուկաների բարդությունները։ Այս գործիքները ներառում են հարթակներ, հավելվածներ և ինֆորմացիոն տարբեր ռեսուրսներ, որոնք նախատեսված են ներդրողներին աջակցելու ներդրումային գործընթացի տարբեր փուլերում։

Cube Invest հարթակի օգնությամբ Դուք կարող եք հեշտությամբ և վստահորեն կայացնել տվյալների վրա հիմնված ներդրումային որոշումներ, իսկ հետևելով մեր տելեգրամյան ալիքին՝ Դուք մշատպես տեղյակ կլինեք շուկայի նորություններին, ֆինանսական ինդեքսների տատանումներին և այլ ներդրումային աշխարհի փոփոխություններին:

Քայլ 7 - Վերանայե՛ք Ձեր պորտֆելը կանոնավոր կերպով:
Վերջին քայլը երկարաժամկետ է, քանի որ հարկավոր է մշտապես և  կանոնավոր կերպով վերանայել պորտֆելը՝ ապահովելու համար իր շարունակական  համապատասխանությունը Ձեր ֆինանսական նպատակներին և ռիսկի հանդուրժողականությանը։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում շուկայի պայմանները, կյանքի հանգամանքները և ներդրումների արդյունավետությունը կարող են փոխել Ձեր ռազմավարությունը։ Այս դեպքում ևս հետևողական վերանայման գործընթացը Ձեզ օգնում է մնալ ճիշտ ճանապարհին, խուսափել զգացմունքային որոշումներից և հարմարվել փոփոխություններին, որոնք կարող են ազդել Ձեր երկարաժամկետ ֆինանսական հաջողության վրա։

Հետևելով այս քայլերին Դուք կկարողանաք հիմք դնել հաջող ներդրումային պորտֆելի կառուցման գործում, իսկ Cube Invest-ը մշտապես կլինի Ձեր կողքին աջակցելու բոլոր հարցերում։

 

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։