Ֆինանսական հաշվետվություն. Որտե՞ղ են թաքնված վնասներն ու շահույթները

Ֆինանսական հաշվետվությունները բացահայտում են կազմակերպության ներքին վիճակը՝ եկամուտներից մինչև պարտավորություններ։ 

 

Հնարավո՞ր է դրանք վերլուծել այնպես, որ տեսնեք ոչ միայն թվերը, այլ նաև դրանց հետևում թաքնված հնարավորությունները և ռիսկերը։

 

Միացե՛ք «Ֆինանսական հաշվետվություն. որտե՞ղ են թաքնված վնասներն ու շահույթները» վեբինարին, որը անցկացնելու է գլոբալ շուկաների վաճառքների ֆինանսական վերլուծաբան Վադիմ Սենկևիչը։

 

Սա հնարավորություն է՝ խորանալու ընկերությունների հաշվետվությունների ընթերցման ու վերլուծության մեջ։

 

Վեբինարի ընթացքում քննարկվելու են՝

🔸 Ֆինանսական հաշվետվությունների տեսակները

 • Օպերացիոն հաշվետվություններ

 • Ընկերության հաշվեկշիռ, շահույթի և վնասի հաշվետվություն, դրամական հոսքերի հաշվետվություն

 • Հաշվետվական ժամանակահատվածներ և հրապարակման օրեր

 

🔸 Ամենակարևոր ֆինանսական ցուցանիշները

 • Եկամտի դինամիկա

 • Մաքուր շահույթ

 • EBITDA ցուցանիշ

 • Ազատ դրամական հոսք

 • Ակտիվների կառուցվածք՝ դրամական միջոցներ և պարտքեր

 

❕ Կատարվելու են վերլուծություններ իրական օրինակների հիման վրա։

 

 📅 Ամսաթիվ՝ Մայիսի 14,19:00

 ⏱️ Տևողություն՝ 30-45 րոպե

 🇷🇺 Լեզու՝ Ռուսերեն

 

 Վեբինարի տեսաձայնագրությունը կարող եք տեսնել այստեղ՝

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։