Cube Invest-ը Tech Week Vanadzor 2025-ում
Cube Invest-ը` լինելով առաջատար տեխնոլոգիաներին միտված ներդրումային կազմակերպություն, իր տեսլականին հավատարիմ, հանդես եկավ որպես Tech Week Vanadzor 2025-ի Wings գաղափարների մրցույթի գլխավոր հովանավոր՝ $5000 մրցանակային ֆոնդով։
Հուլիսի 4–6-ը Վանաձորը վերածվել էր Հայաստանի տեխնոլոգիական նորարարության «մայրաքաղաքի»։
Tech Week Vanadzor 2025-ը միավորել էր ստարտափներ, տեխնոլոգիական թիմեր, ոլորտային փորձագետներ և ներդրողներ՝ ստեղծելու, կիսվելու և խթանելու վաղվա լուծումներն այսօր:
Cube Invest-ը` լինելով առաջատար տեխնոլոգիաներին միտված ներդրումային կազմակերպություն, իր տեսլականին հավատարիմ, հանդես եկավ որպես Tech Week Vanadzor 2025-ի Wings գաղափարների մրցույթի գլխավոր հովանավոր՝ $5000 մրցանակային ֆոնդով։ Այս մրցույթը նորարարական տեխնոլոգիաների ստարտափերին հնարավորություն կտա իրական ներդրումային միջավայրում փորձարկել իրենց գաղափարը՝ հիփոթեզից վերածելով այն կոնկրետ նախագծի։
Ասել, որ ոգեւորված ենք արդյունքներից, նշանակում է գրեթե ոչինչ չասել։ Երեք օրվա տեխնոլոգիական էներգիան ու նորարարությունների գերհագեցած մթնոլորտը մեզ վստահություն են ներշնչում վաղվա օրվա նկատմամբ։
Մենք շարունակելու ենք աջակցել այն գաղափարներին, որոնք ձեւավորում են ապագայի իրականությունը։ Ապագան սկսվում է գաղափարից, իսկ այդ գաղափարի թռիչքը հնարավոր է դառնում համակարգված աջակցությամբ, վստահությամբ եւ հստակ տեսլականով։
Մենք նաեւ մեր խորին գնահատանքն ենք հայտնում Tech Week-ի կազմակերպչական թիմին՝ Հայաստանում տեխնոլոգիական մշակույթի զարգացման եւ նորարարական միջավայրի ձեւավորման համար կատարած բացառիկ աշխատանքի համար։
Cube Invest – Ներդրումներ ոչ միայն ֆինանսական աշխարհում, այլեւ ապագայի տեխնոլոգիաներում։