Մեր թիմը
Գործադիր տնօրեն - Արմեն Տեր-Հակոբյան
Արմեն Տեր-Հակոբյանը ծնվել է 30.05.1978թ.-ին Երևան քաղաքում: 2000թ.-ին ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, 1999-2013թթ. աշխատել է “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ում որպես ներքին աուդիտոր, «Ալավերդի» մասնաճյուղի կառավարիչ, «Արարատ» Մասնաճյուղի կառավարիչ, Դիլինգ կետնրոնի տնօրեն, վարչության նախագահի տեղակալ: 2013 – 2014թթ. Աշխատել է “Արարատբանկ” ԲԲԸ-ում որպես վարչության նախագահի խորհրդական: 2017թ.-ից հանդիսանում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի համահիմնադիր։ 2022 թվականի հուլիսից զբաղեցնում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը։Կորպորատիվ ծառայությունների տնօրեն - Միքայել Մարգարյան
Միքայել Մարգարյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 16-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի, իսկ այնուհետև Հայաստանի Ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2012-2013թթ․ ընթացքում աշխատել է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում, որպես քարտային կենտրոնի մասնագետ, 2013-2018թթ․ ընթացքում աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում որպես քարտային մարքեթինգի բաժնի պետ, հաճախորդների ներգրավման բաժնի պետ, բիզնես զարգացման վարչության պետ։ 2018-2022թթ․ ընթացքում է աշխատել է «Դայմենշն» ներդրումային ընկերությունում որպես գլխավոր տնօրեն։ 2022թ․ հուլիսի հանդիսանում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ – Կորպորատիվ ծառայությունների տնօրեն։Ֆինանսական տնօրեն - Արսեն Կատվալյան
Արսեն Կատվալյանը ծնվել է 1977 թվականի մարտի 30-ին։ Ավարտել է Երևանի Գյուղատնտեսական ակադեմիայի Ֆինանսներ և վարկ բաժինը։ 1998 թվականին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պայմանագրային մասնագետ։ 1999-2000թթ․ ընթացքում աշխատել է «Միավորված բանկ» ՓԲԸ-ում որպես Ներքին վերահսկողության (աուդիտի) վարչության մասնագետ, այնուհետև՝ տարածքային ստորաբաժանումների վերահսկողության բաժնի պետ։ 2005-2010թթ․ ընթացքում աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում որպես ներքին աուդիտի վարչության մասնագետ, բանկի վերստուգիչ, ներքին աուդիտի վարչության գլխավոր մասնագետ, “Խորհրդային” մասնաճյուղի կառավարիչ, “Արաբկիր” մասնաճյուղի կառավարիչ, Վարչության նախագահի տեղակալ։ 2010-2012թթ․ ընթացքում աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում որպես Տնօրինության անդամ, տարածքային սորաբաժանումների կառավարման բաժնի ղեկավար։ 2012-2016թթ․ ընթացքում զբազեցրել է «Կիլիկիա» ՈՒՎԿ ՍՊԸ-ի խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները։ 2022 թվականի հունիսից զբաղեցնում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ – ֆինանսական տնօրենի պաշտոնը։Ֆինանսական շուկաներում գործառնությունների տնօրեն - Արսեն Սիմոնյան
Արսեն Սիմոնյանը ծնվել է 1977 թվականի հունվարի 17-ին։ Ավարտել է "Աղաջանյանի" անվան գյուղատնտեսական տեխնիկում և Սանկտ Պետերբուրգի ֆինանսական ակադեմիան։ 2002 - 2009թթ. Ընթացքում աշխատել է “Տոնտոն Ինվեստիցիոն” ՍՊԸ-ում որպես արժութային դիլեր։ 2009թ.-ին աշխատել է “Էյջ Էյ Ֆինանս” ՍՊԸ-ում, իսկ 2010թ․-ին "Մելգրի Յունիոն" ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն։ 2012-2017թթ․ ընթացքում զբաղեցրել է "Կիլիկիա" ՈւՎԿ ՍՊԸ արժեթղթերով գործառնությունների մասնագետի պաշտոնը։ 2017թ․-ից աշխատում է "Կուբ Ինվեսթ" ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն, այնուհետև՝ գործադիր տնօրենի տեղակալ – Ֆինանսական շուկաներում գործառնությունների տնօրեն։Ներքին աուդիտի ղեկավար - Տաճատ Խերանյան
Տաճատ Խերանյանը ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 6-ին։ Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը։ 2005-2012թթ․ ընթացքում աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում որպես օժանդակող գրասենյակի մասնագետ, ներքին վերահսկողության ծառայության 1-ին կարգի մասնագետ, օժանդակող գրասենյակի 1-ին կարգի մասնագետ, ներքին աուդիտոր։ 2012-2015թթ․ ընթացքում աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում որպես ներքին վերահսկողության ծառայության գլխավոր մասնագետ։ 2015 թվականից առ այսօր հանդիսանում է «Ինքոր» ՓԲԸ, իսկ 2017 թվականից առ այսօր «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավար։Միջազգային առևտրի բաժնի ղեկավար - Անտոն Զատոլոկին
Անտոնը ծնվել է 1976 թվականի մարտի 5-ին։ Ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը։ 2003-2006թթ․ ընթացքում աշխատել է Օտկրիտիե բանկում որպես բաժնային գործիքների հետազոտությունների ղեկավար։ 2006-2011թթ․-ին Գռանատ ասեթ մենեջմենթ ընկերությունում որպես հետազոտությունների ղեկավար, այնուհետև՝ ԲԿՍ բրոքեր ընկերությունում պարտատոմսերով գարծառնությունների ծառայության ղեկավարի տեղակալ։ 2011-2015թթ․ ընթացքում Անտոնը աշխատել է ԱԱ+ ասեթ մենեջմենթ ընկերությունում որպես կառավարող գործընկեր և Շիլդերսհովեն ռուս-հոլանդական ընկերությունում որպես ակտիվների կառավարման ղեկավար։ 2017-2019թթ․-ին աշխատել է Գազպրոմբանկում որպես ներդրումային խորհրդատվության ղեկավար։ 2020 թվականից առ այսօր աշխատում է Օտկրիտիե բրոքեր ընկերությունում որպես հետազոտությունների ղեկավար։ 2022 թվականի նոյեմբերից հանդիսանում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ պարտատոմսերով գործառնությունների ղեկավար։Բրոքերային գործառնությունների սպասարկման բաժնի պետ - Ալեքսանդր Տեր-Ակոպով
Ալեքսանդր Տեր-Ակոպովը ծնվել է 1979 թվականին Երևանում։ Ստացել է բակալավրի աստիճան Մոսկվայի պետական ճարտարագիտական ֆիզիկայի ինստիտուտի համակարգչային համակարգերի և ցանցերի ֆակուլտետից: Ունի մագիստրոսի կոչում «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»Պետական Համալսարանից: 2002 - 2006 թվականներին աշխատել է ՏՏ ոլորտում որպես ծրագրավորող և բիզնես վերլուծաբան: 2007 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է ՔՀԿ Տանտիեմում որպես թրեյդեր: 2009-2013 թվականներին աշխատել է Rarus Securities-ում որպես թրեյդեր: 2015 - 2022 թվականներին աշխատել է ընտանեկան գրասենյակում որպես թրեյդեր։ Ունի Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական շուկաների դաշնային ծառայության կողմից տրված որակավորման վկայականներ 1.0 և 5.0, ինչպես նաև Մոսկվայի բորսայի բրոքերային լիցենզիա: 2022 թվականի հոկտեմբերից զբաղեցնում է «Cube Invest» ՓԲԸ բրոքերային գործառնությունների սպասարկման բաժնի պետի պաշտոնը։Վաճառքների բաժնի ղեկավար - Ալեքսեյ Տոկարև
Ալեքսեյ Տոկարևը ծնվել է 1980 թվականին Մոսկվայում։ Ունի Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի ֆինանսների մագիստրոսի կոչում (Hons): Ունի Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության մագիստրոսի կոչում: 2003-2005 թվականներին աշխատել է «Կոմերսանտ» հրատարակչությունում որպես վաճառքի մենեջեր: 2005-2022 թվականներին աշխատել է «Սովլինկ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական ապրանքների վաճառքի մենեջեր, վաճառքի բաժնի ղեկավար և կորպորատիվ ֆինանսների բաժնի փոխնախագահ: Ունի Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական շուկաների դաշնային ծառայության կողմից տրված որակավորման վկայականներ 1.0: 2023 թվականի հունվարից զբաղեցնում է «Cube Invest» ՓԲԸ-ի վաճառքի բաժնի ղեկավարի պաշտոնը։