Հաճախորդի իրավունքներ

Հարգելի' հաճախորդ, Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև ի կատարումն "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերությունը հաստատել է` "Հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ընթացակարգը":

Հաճախորդները Ընկերության նկատմամբ ծագած բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ընկերությանը հետևյալ հեռախոսահամարներով` (+374 11) 800 810, իսկ բողոք-պահանջները կարող են ուղղվել ինչպես վերոնշյալ հեռախոսահամարներով, այնպես էլ Ֆաքսով` (+374 11) 800 810 և Էլ. փոստով` info@cubeinvets.am, ինչպես նաև կարող եք այցելել մեզ հետևյալ հասցեով` "Կուբ Ինվեսթ" ՓԲԸ, ք.Երևան, 0002, Արամի 64, տարածք 143:

Նշենք նաև, որ "Կուբ Ինվեսթ" ՓԲԸ-ի ցանկացած ֆիզիկական անձ Հաճախորդ հնարավորություն ունի ներկայացնելու իր հետ կնքվող պայմանագրից բխող պահանջները ինչպես դատարան, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարին:

Դատարան դիմելու դեպքում Ձեր և "Կուբ Ինվեսթ" ՓԲԸ միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և "Կուբ Ինվեսթ" ՓԲԸ միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Վազգեն Մնացականյան
Գտնվելու վայրը` 0010, ք. Երևան,Մ.Խորենացու 15, "Էլիտ պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Հեռ.` (+374 60) 70-11-11,Էլ. հասցե` info@fsm.am Ֆաքս` (010) 582-421
Կայք` www.fsm.am


Հարգելի' հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ "Կուբ Ինվեսթ" ներդրումային ընկերությունը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ "Կուբ Ինվեսթ" ներդրումային ընկերությունը համաձայնել է դատական կարգով չվիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները:

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու "Կուբ Ինվեսթ" ներդրումային ընկերության վերաբերյալ "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմում ստանալու աշխատանքային օրվա ընթացքում ընթացքում: Վայրը` Ընկերության գրասենյակ:

Cookies settings

This website uses cookies to ensure you get the best experience on out website.