Արժեթղթերի տեղաբաշխում

Կուբ Ինվեսթի թիմը արժեթղթերի (բաժնետոմնսեր, պարտատոմսեր) տեղաբաշխման ողջ ընթացքում կոչված է ուղղորդելու թողարկողներին կապիտալի կառուցվածքի ամենաօպտիմալ տարբերակի ընտրության, ճշգրիտ գնագոյացման բաժնետոմսերի և պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպումից մինչև երկրորդային շուկայում իրացվելիության ապահովում (շուկայի ստեղծում)։ Մենք մասնագիտանում ենք երաշխավորված և չերաշխավորված հրապարակային տեղաբաշխումներ (IPO) իրականցնելու մեջ՝ ապահովելով մեր հաճախորդների համար տեղական և միջազգային կապիտալի հասանելիություն։