Մեր թիմը

Գործադիր տնօրեն - Արմեն Տեր-Հակոբյան
Արմեն Տեր-Հակոբյանը ծնվել է 30.05.1978թ.-ին Երևան քաղաքում: 2000թ.-ին ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, 1999-2013թթ. աշխատել է “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ում որպես ներքին աուդիտոր, «Ալավերդի» մասնաճյուղի կառավարիչ, «Արարատ» Մասնաճյուղի կառավարիչ, Դիլինգ կետնրոնի տնօրեն, վարչության նախագահի տեղակալ: 2013 – 2014թթ. Աշխատել է “Արարատբանկ” ԲԲԸ-ում որպես վարչության նախագահի խորհրդական: 2017թ.-ից հանդիսանում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի համահիմնադիր։ 2022 թվականի հուլիսից զբաղեցնում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը։
Ֆինանսական տնօրեն - Արսեն Կատվալյան
Արսեն Կատվալյանը ծնվել է 1977 թվականի մարտի 30-ին։ Ավարտել է Երևանի Գյուղատնտեսական ակադեմիայի Ֆինանսներ և վարկ բաժինը։ 1998 թվականին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պայմանագրային մասնագետ։ 1999-2000թթ․ ընթացքում աշխատել է «Միավորված բանկ» ՓԲԸ-ում որպես Ներքին վերահսկողության (աուդիտի) վարչության մասնագետ, այնուհետև՝ տարածքային ստորաբաժանումների վերահսկողության բաժնի պետ։ 2005-2010թթ․ ընթացքում աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում որպես ներքին աուդիտի վարչության մասնագետ, բանկի վերստուգիչ, ներքին աուդիտի վարչության գլխավոր մասնագետ, “Խորհրդային” մասնաճյուղի կառավարիչ, “Արաբկիր” մասնաճյուղի կառավարիչ, Վարչության նախագահի տեղակալ։ 2010-2012թթ․ ընթացքում աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում որպես Տնօրինության անդամ, տարածքային սորաբաժանումների կառավարման բաժնի ղեկավար։ 2012-2016թթ․ ընթացքում զբազեցրել է «Կիլիկիա» ՈՒՎԿ ՍՊԸ-ի խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները։ 2022 թվականի հունիսից զբաղեցնում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ – ֆինանսական տնօրենի պաշտոնը։
Կորպորատիվ տնօրեն - Միքայել Մարգարյան
Միքայել Մարգարյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 16-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի, իսկ այնուհետև Հայաստանի Ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2012-2013թթ․ ընթացքում աշխատել է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում, որպես քարտային կենտրոնի մասնագետ, 2013-2018թթ․ ընթացքում աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում որպես քարտային մարքեթինգի բաժնի պետ, հաճախորդների ներգրավման բաժնի պետ, բիզնես զարգացման վարչության պետ։ 2018-2022թթ․ ընթացքում է աշխատել է «Դայմենշն» ներդրումային ընկերությունում որպես գլխավոր տնօրեն։ 2022թ․ հուլիսի հանդիսանում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ – Կորպորատիվ ծառայությունների տնօրեն։
Ադմինիստրատիվ տնօրեն - Կարինե Քոչարյան
Կարինե Քոչարյանը ծնվել է 21.07.1970թ.-ին: 1987 թ.-ին ընդունվել է Մոսկվայի Պլեխանովի անվան Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, իսկ 1992թ.-ին ավարտել է Երևանի պետական Ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1993թ․-ից սկսել է իր աշխատանքային կարիերան՝ աշխատելով տարբեր միջազգային ֆինանսական կառույցներում, այդ թվում՝ Republic National Bank of New York (Moscow)-ում աշխատել է որպես գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ, այնուհետև տեղափոխվել է Bank of America-ի մոսկովյան մասնաճյուղ, որտեղ զբաղեցրել է Միջազգային փոխանցումների գծով ղեկավարի պաշտոնը, ավելի քան 10 տարի աշխատել է BNP Paribas Bank (Moscow)--ում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ 2010թ.-ից մինչ 2013 թ-ը Renaissance Finance Bank LLC (Renaissance Capital Group)-ում զբաղեցրել է Գործադիր տնօրենի պաշտոնը։ 2014-2020 թթ.-ի ընթացքում եղել է Առևտրային բանկ ՄԻԱ (ԱՕ)-ի Գործառնական տնօրենը: 2020-2022թթ-ին աշխատել է ԱյԴի Բանկ ՓԲԸ-ում` որպես Գործառնական տնօրեն։ 2023թ․-ի հունիսից զբաղեցնում է Կուբ Ինվեսթ ՓԲԸ-ի՝ Գործադիր տնօրենի տեղակալ - Ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը։
Գլոբալ շուկաներում առևտրի և վաճառքների բաժնի ղեկավար - Պետր Ֆեդոսենկո
Պետր Ֆեդոսենկոն ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 23-ին, մագիստրոսի կոչում է ստացել մարդկային ռեսուրսների ոլորտում Մոսկվայի պետական կառավարման համալսարանից: Պետրը կայացած ֆինանսական մասնագետ է ավելի քան տասնհինգ տարվա փորձով: 2019 թվականից մինչև 2022 թվականը եղել է Մոսկվայի OTP բանկի ֆիքսված եկամուտների բաժնի ղեկավարը։ 2011թ.-ից Պետրը ութ տարի աշխատել է Մոսկվայի Պրոմսվյազբանկում. սկզբում որպես եվրոպարտատոմսերի թրեյդեր, ապա ղեկավարել է Ֆիքսված եկամուտների դեպարտամենտը։ Մինչ այդ նա մի քանի տարի աշխատել է որպես Ֆիքսված եկամուտների վաճառքների բաժնի ղեկավար։ Պետրը միացել է Կուբ Ինվեսթ ՓԲԸ-ին 2023 թվականի մարտին որպես Ֆիքսված եկամուտով առևտրի և վաճառքի բաժնի ղեկավար: Ներկայումս, նա զբաղեցնում է Գլոբալ շուկաներում առևտրի և վաճառքների բաժնի ղեկավարի պաշտոնը:
Գլոբալ շուկաներում առևտրի և վաճառքների բաժնի ղեկավարի տեղակալ - Ալեքսեյ Տոկարև
Ալեքսեյ Տոկարևը ծնվել է 1980 թվականին Մոսկվայում։ Ունի Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի ֆինանսների մագիստրոսի կոչում (Hons): Ունի Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության մագիստրոսի կոչում: 2003-2005 թվականներին աշխատել է «Կոմերսանտ» հրատարակչությունում որպես վաճառքի մենեջեր: 2005-2022 թվականներին աշխատել է «Սովլինկ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական ապրանքների վաճառքի մենեջեր, վաճառքի բաժնի ղեկավար և կորպորատիվ ֆինանսների բաժնի փոխնախագահ: Ունի Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական շուկաների դաշնային ծառայության կողմից տրված որակավորման վկայականներ 1.0: 2023 թվականի հունվարից զբաղեցնում է «Cube Invest» ՓԲԸ-ի վաճառքի բաժնի ղեկավարի պաշտոնը, նա զբաղեցնում է Գլոբալ շուկաներում առևտրի և վաճառքների բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Ներքին աուդիտի ղեկավար - Տաճատ Խերանյան
Տաճատ Խերանյանը ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 6-ին։ Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը։ 2005-2012թթ․ ընթացքում աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում որպես օժանդակող գրասենյակի մասնագետ, ներքին վերահսկողության ծառայության 1-ին կարգի մասնագետ, օժանդակող գրասենյակի 1-ին կարգի մասնագետ, ներքին աուդիտոր։ 2012-2015թթ․ ընթացքում աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում որպես ներքին վերահսկողության ծառայության գլխավոր մասնագետ։ 2015 թվականից առ այսօր հանդիսանում է «Ինքոր» ՓԲԸ, իսկ 2017 թվականից առ այսօր «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավար։