Հուսալիություն

Մենք նորարար և առաջադեմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություն ենք` կայուն և հուսալի բոլորի համար:

Ազնվություն

Մենք ազնիվ ենք բոլորի հանդեպ:

Թափանցիկություն

Մենք բաց ենք և թափանցիկ հանրության առջև, միաժամանակ փակ՝ հաճախորդի առևտրային գաղտնիքի պահպանման հարցում:

Հեղինակություն

Մեր համբավը մեր ամենաթանկ և անփոխարինելի ակտիվն է:

Մեր տեսլականը

Լինել նորարար և առաջադեմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություն:

Մեր առաքելությունը

Տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցել հարմարավետ, պարզ և շահավետ ներդրումային ծառայություններ:

Մեր պատմությունը

- 2017 թվականի հունվարին հիմնադիր ժողովի որոշմամբ ստեղծվել է “Կուբ Ինվեսթ” փակ բաժնետիրական ընկերությունը:

- 2017 թվականի փետրվարին Ընկերությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, ստացել է թիվ 13 գրանցման վկայականը և ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0013 լիցենզիան

- 2017 թվականի հուլիսին բաժնետերերի կողմից Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացվել է 280 միլիոն ՀՀ դրամով, որի արդյունքում այն կազմել է 600 միլիոն ՀՀ դրամ

- 2020 թվականի ապրիլին Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման արդյունքում այն կազմել է 620 միլիոն ՀՀ դրամ

- 2021 թվականի մարտին Ընկերության կանոնադրական կապիտալը համարվել է 20 միլիոն ՀՀ դրամով՝ կազմելով 640 միլիոն ՀՀ դրամ

- 2022 թվականի մայիսից Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ

- 2022 թվականի մայիսից Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի դեպոզիտարիայի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի (ԿՇՀՀ) անդամ

- 2023 թվականին Ընկերությունը ճանաչվել է ամենաարագ զարգացող բրոքերային ընկերությունը Հայաստանում՝ «Global Banking & Finance Review» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից

- 2024 թվականին Ընկերությունը անդամակցել է Եվրոպայի Ֆինանսական Շուկաների Ասոցիացիային (ԵՖՇԱ)

- 2024 թվականի հունիսին Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման արդյունքում այն կազմել է 720 միլիոն ՀՀ դրամ

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) առաջնորդվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ) դեմ պայքարի ամենաբարձր չափանիշներով։

Ընկերությունը սահմանել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականություն (այսուհետ՝ Քաղաքականություն), որի հիմնական նպատակներն են.

Ընկերության՝ որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործիք օգտագործելու կանխարգելում:
Ընկերության և նրա հաճախորդների գործարար համբավը պաշտպանելու և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հնարավոր ռիսկերի նվազեցում:

Քաղաքականությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության 26.05.2008 թ. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետու անձանց նկատմամբ նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգ», այլ օրենքների ու իրավական ակտերի վրա:

Ընկերությունը նշանակել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի պատասխանատու, ով պատասխանատու է ՓԼ/ԱՖ-ի համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի մշակման և իրականացման համար: ՓԼ/ԱՖ-ի աշխատակիցն իրավունք ունի գործարքը կամ գործարար հարաբերությունները որակել որպես կասկածելի, դադարեցնել կամ մերժել գործարքը կամ գործարար հարաբերությունը, ինչպես նաև որոշում կայացնել ահաբեկչության մեջ ներառված անձանց գույքի սառեցման վերաբերյալ:

Քաղաքականությունը ներառում է.

  • Ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառում,

  • Հաճախորդների ռիսկայնության որոշում ըստ երկրների, աշխարհագրական տարածքների, ապրանքների, ծառայությունների, գործարքների,

  • Հաճախորդների ուսումնասիրություն,

  • Բարձր ռիսկային հաճախորդների հավելյալ ուսումնասիրություն,
  • Նույնականացման և պատշաճ ուսումնասիրության տվյալների պահպանում,

  • Գործարքների մոնիտորինգ
  • Կասկածելի գործարքների բացահայտում,

  • Պարտադիր և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկին,
  •  Աշխատակիցների ՓԼ/ԱՖ վերապատրաստում,

  • Կեղծ կամ մտացածին անուններով գործարքների մերժում,

  • Գործարքի մերժում, երբ հաճախորդը չի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը, երբ առկա է համընկնություն կամ հավանականություն հաճախորդի` ահաբեկիչների կամ սանկցիոն ցանկերում և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու մասին:

Մեր հիմական բանկային հաշիվները

ՀՀ դրամ - “ԷՎՈԿԱԲԱՆԿ” ՓԲԸ 1660004362110100
ԱՄՆ դոլար - “ԱՐԴՇԻՆԲԱՆԿ” ՓԲԸ 2470103616960010
Եվրո - “ԱՄԵՐԻԱԲԱՆԿ” ՓԲԸ 1570025547620146
ՌԴ ռուբլի - “ԱՐԴՇԻՆԲԱՆԿ” ՓԲԸ 2470072930190010

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից շնորհված օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր

Cookies settings

This website uses cookies to ensure you get the best experience on out website.